Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է հատուկ առաջարկ՝ ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համար

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

12:08 , 12 Ապրիլ 2017

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է վարկավորման հատուկ առաջարկ, որի շրջանակներում ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կստանան մի շարք արտոնություններ:

Այսուհետ ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կարող են ստանալ վարկային գիծ՝սկսած 11.5% -ից և սպառողական վարկ՝ սկսած 14.5%-ից: Վարկային սահմաչափըկախված է ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակցի զբաղեցրած պաշտոնից` հասնելով մինչև 4 մլն. ՀՀ դրամ: Վարկային գիծը տրամադրվում է մինչև 3 տարի, իսկ սպառողական վարկը` մինչև 5 տարի մարմանժամկետով: Վարկի տրամադրման որոշումը կայացվում է առավելագույնը 1.5 աշխատանքային օրվա ընթացքում:

Վարկը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ`
• անձը հաստատող փաստաթուղթ (այդ թվում` վկայական),
• սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ /կամ վերջինիս բացակայության մասին տեղեկանք/:

Բացի արտոնյալ պայմաններով վարկային պրոդուկտներից` ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին տրամադրվում են նաև անվճար աշխատավարձային քարտ, անվճար SMS և Ինտերնետ բանկինգ, ինպես նաև քարտի դրական մնացորդի դիմաց 3%(AMD) և 2% (USD) հաշվեգրման հնարավորություն:

Հաճախորդներին ընձեռվում է նաև այլ բանկերից վարկերի գնման/տեղափոխման հնարավորություն:

Առաջարկի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ,այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերից որևէ մեկը կամ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՃՏՊ-ների ու դրանց հետևանքով զոհերի/վիրավորների վիճակագրությունը 2018 թվականին

2018 թվականի օգոստոսին Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 373 ճանապարհատրանսպորտային պատահար

Կադաստրի նորանշանակ պետին ոստիկաններն առաջին օրը թույլ չեն տվել շենք մտնել

Պարզվում է՝ նրա առաջին աշխատանքային օրը հարթ չի սկսվել։

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով հայտարարություն է անում (ԼՐԱՑՎԱԾ)

«Ես կարծում եմ, որ վերջին զարգացումներից հետո 2018թ. դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ»