Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է ինտերնետային գնումներ կատարելու ժամանակակից եղանակ Mastercard քարտապանների համար

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

13:05 , 29 Մարտ 2017

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Mastercard քարտապանների համար գործարկել է ինտերնետ գնումների ժամանակակից և անվտանգ ծառայություն: Սկսած 29.03.2017-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտապանների ինտերնետ-գնումները, շնորհիվ Secure Code համակարգի, պաշտպանված կլինեն անվտանգության բարձր մակարդակով:

Secure Code համակարգը հնարավորություն է տալիս ինտերնետային գնման պահին նույնականացնելու քարտապանին` մուտքագրված մեկանգամյա օգտագործման գաղտնագրի շնորհիվ, որը Բանկն ուղարկում է քարտապանին SMS հաղորդագրության միջոցով հենց գնման պահին:

Secure Code ծառայությունը քարտապաններին տալիս է հետևյալ առավելությունները`

• անվտանգություն. ինտերնետ-գնումը հաստատվում է մեկանգամյա օգտագործման գաղտնաբառով, որը հասանելի է միայն կոնկրետ քարտապանին (գաղտնաբառը ուղարկվում է քարտապանի բջջային հեռախոսահամարին SMS հաղորդագրության միջոցով) և վավեր է միայն մեկ գնման համար;

• պարզություն և հարմարավետություն. վճարում կատարելու համար հաճախորդն առցանց վճարման էջում մուտքագրում է SMS հաղորդագության միջոցով իր բջջային Secure Code համակարգի կիրառմամբ (այսինքն անվտանգ) ինտերնետ գնումներ կատարելու համար անհրաժեշտ է օգտվել Secure Code հավատարմագրում ունեցող ինտերնետ խանութներից, այլապես վճարումը կկատարվի առանց մեկանգամյա գաղտնաբառով քարտապանին նույնականացնելու: Այնուամենայնիվ, ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտապանները ապահովված կլինեն անվտանգության լրացուցիչ միջոցով, որը խարդախությունների հավանականությունը հավասարեցնում է զրոյի:

Իսկ բանկի Visa քարտապանների համար ինտերնետային գնումների անվտանգության ապահովման 3D-Secure համակարգը գործարկվել է սկսած 2017թ. փետրվարից:

card_rus

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՃՏՊ-ների ու դրանց հետևանքով զոհերի/վիրավորների վիճակագրությունը 2018 թվականին

2018 թվականի օգոստոսին Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 373 ճանապարհատրանսպորտային պատահար

Կադաստրի նորանշանակ պետին ոստիկաններն առաջին օրը թույլ չեն տվել շենք մտնել

Պարզվում է՝ նրա առաջին աշխատանքային օրը հարթ չի սկսվել։

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով հայտարարություն է անում (ԼՐԱՑՎԱԾ)

«Ես կարծում եմ, որ վերջին զարգացումներից հետո 2018թ. դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ»