Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները ավելի քանի 1 մլրդ ՀՀ դրամի չափով

Վերադարձ լուրերի բաժին

11:31 , 19 Սեպտեմբեր 2018

04.07.2018թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարեց ֆիզիկական անձ-հաճախորդների 271 և ավել օր ժամկետանց և 31.05.2018թ. դրությամբ անհուսալի դասակարգված սպառողական վարկերի գծով առաջացած տույժերի և տուգանքների ներման մասին: Նշված հնարավորությունը գործում է մինչև 31.12.2018թ. :

Ընձեռված հնարավորությունը սկսել է անմիջապես մեջ պահանջարկ վայելել ֆիզիկական անձ-հաճախորդների շրջանում և այսօրվա դրությամբ Բանկի կողմից արդեն կատարվել են ավելի քան 2.000 վարկերի գծով ներումներ՝ ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամի չափով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը հիշեցնում է, որ այն հաճախորդներին, ովքեր պատրաստ են քննարկել սպառողական վարկերի (անգրավ և անշարժ գույքի գրավով սպառողական վարկեր, ապառիկ վարկեր, վարկային գծեր, ոսկու գրավով վարկեր, վարկային քարտեր) գծով առկա պարտավորության հետագա մարումը և որոնք համապատասխանում են վերոնշյալ չափանիշներին, անհրաժեշտ է հաշտության համաձայնագիր կնքելու նպատակով մինչև 31.12.2018թ. այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ ստանալով հնարավորություն մարելու պարտավորությունը մինչև 5 տարի մարման ժամկետով և նոր ժամանացույցով:

Ներման պայմանով հաշտության համաձայնագրի կնքման համար պարտադիր պայման է հանդիսանում հաշտության պայմանագրի ձևակերպման օրը առաջին մարում կատարելը:

Պարտքի մարման նոր ժամանակացույցն ու հաշտության համաձայնագրի ձևակերպումը տեղի է ունենում հաճախորդի Բանկի մասնաճյուղ դիմելու օրը՝ տեղում, և տևում է սկսաց 15 րոպեից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչով է պայմանավորված Յունիբանկի հաջողությունը մանրածախ վարկավորման շուկայում

2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի բանկերի կողմից տրամադրված մանրածախ վարկերի ծավալը գերազանցեց 983.5 մլրդ դրամը

«Քայլ արա, ընտրիր Հայաատանը». Կոշիկի, տեսքտիլ և կաշվե արտադրանքի 40 տոկոսն արտահանվում է Եվրամիություն (տեսանյութ)

Բիզնես Արմենիան հրապարակել է տեքստիլ ոլորտի ներդրումային գրավչություններն ու արտադրական ներուժը ներկայացնող մարքեթինգային փաթեթը, որը ներառում է նաև ոլորտի ցուցանիշերը։

Վարկավորման ծավալներն աճել են. դրամով վարկերը գերազանցել են 1 տրլն դրամի շեմը

ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը 2018 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 2 տրլն 852.4 մլրդ դրամ