Invalid username or password
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնեց իր համագործակցությունը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ նաև «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրի» շրջանակներում:
Պետական ծրագիրը, որին միացավ ՎՏԲ-Հայաստան Բանկն, իր մեջ ներառում է երեք ուղղություններ, որոնց իրագործման համար պետբյուջեից 2020թ. կհատկացվի ավելի քան 526 մլն․ՀՀ դրամ՝ ի աջակցություն 1000-ից ավելի շահառուների։
Առաջին ծրագրի շրջանակներում միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի երկու և ավել անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին, որոնք հիփոթեքային վարկ են ձևակերպում ՀՀ մարզերում գույքի ձեռբերման նպատակով։ Միջոցներն ուղղվելու են հիփոթեքային վարկի կանխավճարի ֆինանսավորմանը։ Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կազմում է ոչ ավել, քան 2.6 մլն. ՀՀ դրամ (կախված շահառուի տարիքից և ընտանիքում երեխաների քանակից)։
Երկրորդ ծրագիրը հնարավորություն է տալիս առնվազն մեկ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի ստանալ կանխավճարի ապահովագրության պայմանով հաստատված հիփոթեքի տարեկան ապահովագրական վճարի 90%-ի փոխհատուցում: Այս դեպքում փոխհատուցման գումարը նախատեսված է մինչև 180 հազ. ՀՀ դրամի չափով:
Աջակցության երրորդ ծրագիրը նախատեսված է այն ընտանիքների համար, որոնք ունեն գործող հիփոթեքային վարկ: Երեխայի ծննդյան դեպքում պետությունը պատրաստ է մարել վարկի մնացորդային մայր գումարի մի մասը, եթե վարկի սպասարկման պատմությունը համապատասխանում է պետական ծրագրի պահանջներին: Հաշվի առնելով սուբսիդավորման բոլոր բաղկացուցիչները՝ աջակցության առավելագույն չափը կազմում է ոչ ավել, քան 4 մլն. ՀՀ դրամ (կախված շահառուի տարիքից և ընտանիքում երեխաների քանակից):
ՎՏԲ-Հայաստան Բանկը հիփոթեքային շուկայի ակտիվ մասնակից է: Հիփոթեքային վարկերը ձևակերպվում են Բանկի 73 մասնաճյուղերից յուրաքանչյուրում: Իսկ Երևանում վարկառուները կարող են օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի Հիփոթեքային կենտրոնի ծառայություններից, որն իր ձևաչափով առաջինն է ՀՀ բանկային համակարգում:
Հիփոթեքային վարկավորման պետական աջակցության հատուկ ծրագրերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում :
Հիփոթեքային վարկավորման պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտումներ 224
Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։
Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ:
Առաջիկայում հիմնադրամը հանրությանը կներկայացնի 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը: