Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ֆիզիկական անձանց ժամկետանց սպառողական վարկերի դիմաց կուտակված տույժերի և տուգանքների համաներման գործընթաց

Վերադարձ լուրերի բաժին

14:29 , 05 Հուլիս 2018

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ֆիզիկական անձանց ժամկետանց սպառողական վարկերի դիմաց կուտակված տույժերի և տուգանքների համաներման գործընթացի մեկնարկի մասին: Այս մասին տեղեկացնում է բանկի լրատվական ծառայությունը։

Սույն առաջարկը տարածվում է բոլոր տեսակի սպառողական վարկերի վրա (գրավով և անգրավ սպառողական վարկեր, ապառիկ վարկեր, վարկային գծեր, ոսկու գրավով ապահովված վարկեր, վարկային քարտեր) անկախ պարտավորության գումարից և արժույթից:

Առաջարկը գործում է 271 և ավել ժամկետանց օր ունեցող վարկերի համար, որոնք 31.05.2018թ. դրությամբ դասակարգված են եղել որպես անհուսալի: Առաջարկով հետաքրքրված հաճախորդները պետք է մինչև 31.12.2018 թ. այցելեն Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ Հաշտության համաձայնագիր կնքելու համար: Հաշտության համաձայնագիր կնքելու դեպքում հաճախորդը ստանում է մնացորդային պարտավորության մարման նոր ժամանակացույց՝ մինչև 5 տարի մարման ժամկետով՝ Հաշտության համաձայնագրի կնքման օրը առաջին մարումը կատարելու պայմանով:

Հաշտության համաձայնագրի կնքման համար բավարար է անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) ներկայացումը: Գործարքը ձևակերպվում է տեղում՝ սկսած 15 րոպեից:

UCOM-ն ահազանգում է. ՀԾԿՀ-ն անհավասար պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին

«Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել

Հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների արժեքային և բնաիրային չափերը. ՊԵԿ

2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: