Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ -Հայաստան Բանկը մեկնարկում է  վարկավորման նոր ծրագիր փոքր բիզնեսի համար

Վերադարձ լուրերի բաժին

17:26 , 04 Նոյեմբեր 2021

Անհատ ձեռնարկատերերն ու իրավաբանական անձինք այսուհետ կարող են ՎՏԲ-Հայաստան Բանկից ստանալ բիզնեսի զարգացման համար վարկ: Ֆինանսավորումը նախատեսված է մինչև 200 մլն  ՀՀ դրամի չափով: Տոկոսադրույքը կկազմի տարեկան 14%`ՀՀ դրամով վարկի դեպքում կամ 11.5%` ՌԴ ռուբլով վարկերի համար (փաստացի տոկոսադրույք՝ 15.4% և 12.6%  համապատասխանաբար):

Նոր ծրագիրը հասանելի է առևտրի, ծառայությունների, արտադրության, շինարարության և այլ ոլորտներում գործող փոքր ձեռնարկությունների համար: Վարկը կարելի է օգտագործել ինչպես ներդրումային նպատակներով, այնպես էլ՝ ապրանքների և հումքի ձեռք բերման, շրջանառության համալրման կամ միաժամանակ մի քանի նպատակներով: Վարկի օգնությամբ կարելի է վերաֆինանսավորել այլ բանկում գործող վարկը:

Ձեռնարկատերերը կարող են ստանալ 10-ից մինչև 200 մլն ՀՀ դրամի չափով վարկ (կամ դրան համարժեք ՌԴ ռուբլով, բայց ոչ ավելի, քան 30 մլն ՌԴ ռուբլի) 60 ամիս  ֆիքսված մարման ժամկետով: Վարկի վաղաժամկետ մարման համար տուգանք սահմանված չէ:  Դիմումի հիման վրա հաճախորդին կարող է տրամադրվել մինչև 6 ամիս մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված: Դա վարկի հիմնական գումարի մարման ժամանակահատվածն է, այդ պատճառով նշված ժամանակահատվածում անհրաժեշտ է կատարել վճարումներ միայն տոկոսների մասով: Արտոնյալ ժամանակահատվածը սահմանվում է՝ ելնելով բիզնեսի առանձնահատկություններից՝ համաձայն դիֆերենցված  վճարումների ժամանակացույցի կամ համաձայն գրաֆիկի սեզոնայնության: Սա հնարավորություն է տալիս նվազեցնել վարկառուի ամսական վարկային բեռը, ինչն առավել կարևոր է նոր նախագծերի և բիզնես ուղղությունների զարգացման համար:

«Մեզ համար ռազմավարական նշանակություն ունի ձեռնարկատերերի համար ծառայությունների զարգացումը և երկրում բարենպաստ պայմանների ստեղծումը փոքր բիզնեսի համար: ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վարկային պրոդուկտների շարք` հաշվի առնելով շուկայի միտումները և հաճախորդների կարիքները, մասնակցում է ՀՀ կառավարության` փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու ծրագրերին: Մասնավորապես, մենք մեկնարկեցինք արտոնյալ վարկեր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ: Այս ծառայությունները մեծ պահանջարկ ունեն, և ներկայումս ՎՏԲ–Հայաստան Բանկի փոքր բիզնեսի վարկային պորտֆելը կազմում է 7,9 մլրդ ՀՀ դրամ, իսկ այս սեգմենտի գործող հաճախորդների թիվը տարեսկզբից աճել է 9%-ով, այժմ՝ 2,3 հազար ձեռնարկություն: Վստահ ենք, որ նոր վարկատեսակը՝ առանց վաղաժամկետ մարման համար տույժերի կիրառման, մեկ կամ մի քանի բիզնես նպատակներով դրամական միջոցներ ստանալու հնարավորություններով, 5 տարի ֆիքսված մարման ժամկետով, նույնպես պահանջարկ կունենա և կօգնի ընկերություններին հաջողությամբ զարգացնել իրենց բիզնեսը», – նշում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Ավագյանը:

Վարկի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/business/business-credits-view/kredit-na-razvitie-biznesa հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել 4 սուպեր տեսախցիկով Xiaomi Redmi 10 և ստանալ անլար բարձրախոս

Հավելենք, որ 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով Xiaomi Redmi 10-ը հնարավոր է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չանհանգստանալ սմարթֆոնը լիցքավորելու մասին։ Իսկ շնորհիվ 18 Վտ/ժ լիցքավորման տեխնոլոգիայի` այն լիցքավորվում է շատ արագ։

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան: