Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկում է ավտովարկերի գնման գործընթաց

Վերադարձ լուրերի բաժին

16:59 , 07 Օգոստոս 2018

ՎՏԲ Հայաստան բանկն ընդլայնելով իր վարկային պրոդուկտների ցանկը՝ առաջարկում է նոր ծրագիր` “Ավտովարկերի գնում”, որը նախատեսված է այլ բանկերում և վարկային կազմակերպություններում ավտովարկեր ունեցող հաճախորդների համար:

Նոր պրոդուկտը հնարավորություն է տալիս դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդներին՝ իրենց ավտովարկերը տեղափոխել ՎՏԲ-Հայաստան Բանկ` բարելավված պայմաններով` թեթևացնելով ամսական վարկային բեռը:

Վարկերը գնվում են հենց Ավտովարկ պրոդուկտի տեսքով` սկսած ընդամենը 13.5%-ից մինչև 60 ամիս մարման ժամկետով: Ավտովարկի գնման պահին ավտոմեքենայի ժամկետը չպետք է գերազանցի արտադրման պահից 10 տարին:

ՎՏԲ Հայաստան բանկի կողմից ավտովարկերի գնման ակնհայտ առավելություններից են նաև այն, որ`
– ավտոմեքենայի գնահատման համար անհրաժեշտ չէ օգտվել անկախ գնահատող կազմակերպության ծառայություններից: Ավտոմեքենայի գնահատումը Բանկը կատարում է անվճար:
– Վարկի ողջ ընթացքում Բանկն իրականացնում է վարկառուի և ավտոմեքենայի ապահովագրում (Կասկո ապահովագրություն):
Ավտովարկի գնման նախնական որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում, որի համար անհրաժեշտ է միայն անձը հաստատող փաստաթղթի և սոց. քարտի առկայությունը (հանրային ծառայությունների համարանիշ):

ՎՏԲ-Հայաստան բանկում վարկերի վերաֆինանսավորման պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այցելելով Բանկի մասնաճյուղեր, www.vtb.am կայք կամ զանգահարելով 87-87 Միասնական տեղեկատվական կոնտրոն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետն Ամուլսարի հանքի հետ կապված քննարկում է անցկացրել

Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամները, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչները, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ:

Դավիթ Անանյանը պատասխանել է ընդդիմախոսներին

Տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյան հոդված է հրապարակել ՀՀ պետական բյուջեի եւ տնտեսության զարգացման մասին։

Բողոքի ցույց՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա են իրականացնում բնապահպան ակտիվիստները և Ջերմուկ քաղաքի բնակիչների մի մասը: