Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ապառիկ վարկավորման աննախադեպ նախատոնական ակցիա

Վերադարձ լուրերի բաժին

18:22 , 28 Նոյեմբեր 2019

ՎՏԲ-Հայաստան բանկը «Սև ուրբաթ» -ի օրը մեկնարկում է ապառիկ վարկավորման աննախադեպ նախատոնական ակցիա: 29.11.2019թ.-ից մինչև 01.12.2019թ. ներառյալ՝ մինչև 00: 00-ը, ՎՏԲ-Հայաստան բանկի միջոցով ավելի քան 300 վաճառքի կետերում ապառիկ վարկի դիմում ներկայացնելիս, տվյալ վարկի առաջին վճարման ուշացում չունեցող հաճախորդները հնարավորություն կունենան մասնակցել Ամանորյա խաղարկությանը:

Ամանորյա խաղարկությունը կհեռարձակվի 25.12.2019թ. առցանց՝ Բանկի ֆեյսբուքյան էջում: Պատահական վիճակահանության սկզբունքով կընտրվեն 7 մասնակիցներ, ովքեր կշահեն աննախադեպ մրցանակ՝ ակցիայի ընթացքում ձևակերպած ապառիկ վարկի ամբողջական մարում՝ մինչև 500.000 ՀՀ դրամի չափով:

ՎՏԲ-Հայաստան բանկում ապառիկ վարկեր ձևակերպելով՝ հաճախորդները կարող են օգտվել նաև հետևյալ առավելություններից՝
• վարկ տրամադրելու մասին որոշումը կայացվում է մի քանի րոպեի ընթացքում,
• վարկի ձևակերպումն իրականացվում է տեղում և տևում է ընդամենը մի քանի րոպե՝ առանց Բանկ այցելելու անհրաժեշտության,
• վարկ ստանալու համար հաճախորդը պետք է ներկայացնի փաստաթղթերի նվազագույն փաթեթ`անձը հաստատող փաստաթուղթ և պետական ծառայության համարը՝ սոցիալական քարտ:

ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկավորման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am պաշտոնական կայքում, զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գեյթսը` չիպավորման ու կորոնավիրուսի պատվաստանյութերի մասին

«Ես երբեք չեմ զբաղվել այնպիսի գործունեությամբ, ինչպիսին միկրոչիպերի արտադրությունն է։ Այդ հայտարարություններն անգամ հերքելն է բարդ, քանի որ դրանք միաժամանակ և՛ հիմարություն են, և՛ տարօրինակ»,- ասել է Բիլլ Գեյթսը։

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Բյուջետային առումով 2019 թվականը պատմական տարի էր Հայաստանի համար»,- Փաշինյան

Կառավարությանը հաջողվել է ի սկզբանե նախատեսվածից 104 մլրդ դրամ ավելի հարկային եկամուտներ գեներացնել:

Գործարարներն ընդդեմ կորոնավիրուսի

Լավագույն մասնագետներն անվճար խորհրդատվություն են տալիս գործարարներին: