Invalid username or password
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր VTB GEN-Z նախագիծը, որը հնարավորություն կտա այն երիտասարդ մասնագետներին, ովքեր ավարտել են ԲՈՒՀ-ը ոչ ավելի քան 1 տարի առաջ կամ ԲՈՒՀ-երի վերջին կուրսի ուսանողներ են, ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ և անգնահատելի փորձ բանկային ոլորտում: Ծրագիրը կտևի 6 ամիս, որի ընթացքում մասնակիցները կսովորեն և կտիրապետեն ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատանքային հիմնական սկզբունքներին և գործընթացներին: Բացի այդ, ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան անցնել վարպետաց դասեր Բանկի փորձառու ղեկավարների կողմից։
Ծրագրի ավարտից հետո մասնակիցները ոչ միայն կպարգևատրվեն մրցանակներով և անվանակարգերով, այլ նաև կունենան ՎՏԲ-Հայաստան Բանկում աշխատանքի անցնելու և մեծ թիմի մի մասնիկ դառնալ հնարավորություն: VTB GEN-Z նախագծի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից:
Դիտումներ 780
Վարչապետը ծանոթացել է ԱՍՀՆ ծրագրերի ընթացքին:
Այս պահի դրությամբ շահութահարկի հաշվարկ ներկայացրել է միայն մեկ հարկ վճարող:
Հիմադրամի` մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները դադարեցվել են: