Invalid username or password
Մայիսյան տոներին ընդառաջ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր «Հաղթանակ» ավանդային ակցիան: Ակցիայի շրջանակներում հաճախորդներին հնարավորություն է տրվում ներդնել գումար՝ սկսած 100,000 ՀՀ դրամից` տարեկան 9% տոկոսադրույքով: Ավանդի գործողության ժամկետը 9 ամիս է (270 օր), ավանդի արժույթը – ՀՀ դրամ: Ավանդի ժամկետի ավարտին Բանկը հաճախորդին կտրամադրի բոնուս` վճարելով տոկոսներ լրացուցիչ 9 օրացուցային օրվա համար:
Ակցիան կտևի 3 օր `մայիսի 7-ին, 8-ին և 10-ին:
Բոլոր այն հաճախորդների համար, ովքեր ավանդային ակցիայի ընթացքում կձակերպեն ավանդներ Բանկը պատրաստել է հատուկ քաղցր նվեր՝ տոնական շոկոլադ:
Բացի այդ, հաճախորդները կստանան MasterCard քարտեր առանց սպասարկման վճարի՝ ավանդի գործողության որջ ընթացքում:
Տրվող քարտի տեսակը կախված է ավանդի գումարից՝
• MasterCard Standard – մինչև 7.000.000 ՀՀ դրամ,
• MasterCard Gold – սկսած 7.000.001 ՀՀ դրամից:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես աշխատում է իր ավանդների պայմանների բարելավման համար, խթանելով հաճախորդներին խնայողություններ կատարել և ստանալ եկամուտ իրենց խնայողություններից:
«Հաղթանակ» ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաև՝ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Դիտումներ 384
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։