Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է 2016թ. Հայաստանի Լավագույն Բանկ` Gallup International Association-ի  ուսումնասիրության արդյունքներով

Վերադարձ լուրերի բաժին

13:44 , 19 Դեկտեմբեր 2016

Gallup International Association միջազգային հետազոտական կենտրոնի hայաստանյան ներկայացուցչությունը ուսումնասիրություն է կատարել, որի արդյունքներով երկրում լավագույն բանկ է ճանաչվել ՎՏԲ-Հայաստան Բանկը։

2016 թվականի նոյեմբերին անցկացվեց հարցում՝ տարբեր տարիքային խմբերի 1,104 քաղաքացիների շրջանում Հայաստանի ողջ տարածքից:  Հարցումն իրականացվել է պատահականության սկզբունքով, իսկ որպես հարցման մեթոդիկա ընտրված էր face to face հարցազրույցը:

Gallup International Association ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հանձնել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության Նախագահ Յուրի Գուսևին «Հայաստանի Լավագույն Բանկ- 2016» դիպլոմը:

VTB01

ՎՏԲՀայաստան Բանկի Գլխավոր տնօրենՏնօրինության նախագահ Յուրի Գուսև. «ՎՏԲ-Հայաստան Բանկը երրորդ տարին անընդմեջ ստանում է լավագույնի կոչումը՝ Gallup International Association հարցման արդյունքներով: Յուրաքանչյուր կազմակերպության համար գործունեության լավագույն գնահատական է հանդիսանում բնակչության ճանաչումը, հաճախորդների ու գործընկերների վստահությունը: Այն, որ մենք կայուն կերպով պահպանում ենք առաջատարի դիրքը, վկայում է մեր Բանկի անձնակազմի  պրոֆեսիոնալիզմի մասին: Առջևում մենք ունենք հետաքրքիր հեռանկարներ և գլոբալ ծրագրեր: Վստահ ենք, որ հետագայում էլ մենք կշարունակենք արդարացնել հաճախորդների ակնկալիքները»:

VTB03

Gallup International Association hայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյան.  «Ուրախությամբ հանձնում եմ «Հայաստանի Լավագույն Բանկ- 2016″ դիպլոմը ՎՏԲ-Հայաստան Բանկին, որը շուկայում զբաղեցնում է բարձր դիրք և վայելում է գործընկերների ու հաճախորդների վստահությունը: Շնորհավորում եմ ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցներին և ղեկավարությանը իրենց գործունեությանն արժանի գնահատականի կապակցությամբ և մաղթում նորանոր ձեռքբերումներ»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կհաջողվի՞ արդյոք Կարեն Կարապետյանի կառավարությանը՝ մեծացնել հետաքրքրությունը լիզինգի նկատմամբ

Ֆինանսական վարձակալության՝ լիզինգի ծավալները վերջին 1.5 տարվա ընթացքում նվազել են

Բանկային ոլորտի կապիտալիզացիան հուլիսին նվազել է (գծապատկերներ)

Հայաստանում գործող 17 բանկերի հաշվեկշռային ընդհանուր կապիտալը 2017 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 653.7 մլրդ դրամ։

10 գծապատկեր՝ հայկական ֆեյսբուքի մասին

Հատուկ շեշտենք, որ այս ամենը, բնականաբար, խիստ սուբյեկտիվ է և հումորային։ Այնպես որ, պարզապես եկեք զվարճանանք։