Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է Ֆինանսական հաշտարարի՝ 10-ամյակի լավագույն գործընկեր

Վերադարձ լուրերի բաժին

15:36 , 25 Հունվար 2019

Հունվարի 24-ին Ֆինանսական համակարգի հաշտարարը մրցանակներ հանձնեց ՀՀ բանկերին:

Ֆինանսական հաշտարարի հետ համագործակցության արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է լավագույնը երեք անվանակարգերում` «Լավագույն համագործակցող բանկ»,«Լավագույն համագործակցող աշխատակից»և«10-ամյակի լավագույն համագործակցող բանկ»: «Լավագույն համագործակցող աշխատակից»անվանակարգում վկայագրի արժանացել է Իրավաբանական վարչության ընդհանուր գործերի իրավական ծառայությունների բաժնի աշխատակից՝ Աննա Բաղդասարյանը:

«Վերջին 10 տարիների ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկը բազմիցս է ստացել ՀՀ-ում Ֆինանսական հաշտարարի հետ համագործակցող լավագույն բանկի կոչում, և այսօր Բանկը ստացել է բարձրագույն պարգև, հաստատելով անհերքելի պրոֆեսիոնալիզմ ու բարձրակարգ աշխատունակություն: Բանկի հիմնական խնդիրներից մեկը հուսալի ֆինանսական գործընկեր լինելն  է»,- ասել է ՎՏԲ–Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահ Իվան Տելեգինը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը:

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում: