Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը հրավիրում է «ՎՏԲ Կրեմլի Գավաթ» Թենիսի միջազգային մրցաշարին

Վերադարձ լուրերի բաժին

13:10 , 02 Հոկտեմբեր 2017

ՎՏԲ-Հայաստան Բանկի այն հաճախորդները, ովքեր ստանում կամ ուղարկում են դրամական փոխանցումներ ք. Մոսկվա և հակառակ ուղղությամբ «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգով մինչև 13.10.2017թ., կստանան հրավեր՝ «ՎՏԲ Կրեմլի Գավաթ» Թենիսի միջազգային մրցաշարին, որն անց է կացվելու 2017 թ. հոկտեմբերի 14-ից 19-ը (ոչ եզրափակիչ օրերին):

«ՎՏԲ Կրեմլի Գավաթի» մրցաշարի ֆլայեր ստանալու համար (հանդիսատեսների տրիբունաներ) հաճախորդներին անհրաժեշտ կլինի.

• ուղարկել փոխանցում ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղից «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգով ավելի քան 1.000 USD/1.000 ԵՎՐՈ/60.000 RUR/480.000 AMD չափով,

• կամ հաշվեգրել փոխանցումը քարտին VTB Transfer ծառայության միջոցով, զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Հաճախորդին տրամադրվում է մասնակցությունը հաստատող ֆլայեր, որը հետագայում «ՎՏԲ Կրեմլի Գավաթ»  Թենիսի միջազգային մրցաշարի դրամարկղում կարող է փոխարինվել տոմսով:

Հրավերը կարող է ձևակերպվել ինչպես ՀՀ-ում գտնվող ուղարկողի/ստացողի անունով, այնպես էլ ՌԴ-ում գտնվող ստացողի/ուղարկողի անունով (հաճախորդի ցանկությամբ):

Յունիստրիմ համակարգով դրամական փոխանցումների համար միջնորդավճարը սկսվում է դրամական փոխանցման գումարի 0.5% – ից: ՀՀ դրամով դրամական փոխանցումների ուղարկումը կամ վճարումը անվճար է:

Ակցիային մասնակցելու մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am պաշտոնական կայքում և զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնում հայաստանյան թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների

Եռօրյա փառատոնն անցավ տոնական մթնոլորտում, հայկական հյուրասիրության լավագույն ավանդույթների համաձայն:

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա: