Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավոր է ստանալ Telcell վճարային տերմինալների միջոցով

Վերադարձ լուրերի բաժին

16:02 , 08 Հունիս 2020

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր հեռահար ծառայություն՝ արագ դրամական փոխանցումների ստացում Բանկի քարտերին` Telcell վճարային տերմինալների միջոցով: Այսպիսով, հաճախորդները կկարողանան առանց հերթում սպասելու ստանալ իրենց դրամական փոխանցումները:

Փոխանցումը ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է լրացնել կարճ դիմում Telcell վճարային տերմինալի միջոցով: Telcell վճարային տերմինալները տեղադրված են Երևանի և Հայաստանի ամբողջ տարածքում, 102 տերմինալ` ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերի ներսում, 2500 տերմինալ` մասնաճյուղերից դուրս:

Telcell վճարային տերմինալների միջոցով դրամական փոխանցում ստանալն արագ է և պարզ:
Հաճախորդին անհրաժեշտ է՝
-Մուտքագրել ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa/Mastercard քարտի համարը,
– Telcell վճարային տերմինալի ՎՏԲ-Հայաստան Բանկ բաժնից ընտրել “Դրամական փոխանցման ստացում”,
– Լրացնել հետևյալ տվյալները՝
o Քարտի համարը, որին կփոխանցվի դրամական փոխանցումը,
o Դրամական փոխանցման կոդը,
o Փոխանցման արժույթն ու գումարը
o Փոխանցման ստացման նախընտրելի արժույթը,
o Բջջային հեռախոսահամարը:

Տվյալները լրացնելուց հետո հաճախորդը կստանա իր փոխանցումը` 20 րոպեների ընթացքում:

Ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին լրացված հայտերը մշակվում են հաջորդ աշխատանքային օրը՝ ժամը 09:00-ից: Հաճախորդն իր քարտին դրամական փոխանցման գումարի մուտքագրման վերաբերյալ կտեղեկացվի անվճար SMS հաղորդագրության միջոցով: Փոխանցումը քարտին ստանալուց հետո, գումարը կարելի է կանխիկացնել ՀՀ դրամով` առանց միջնորդավճարի, ՎՏԲ-Հայաստան Բանկի շուրջ 190 բանկոմատներով, կամ արտարժույթով՝ Բանկի 70 մասնաճյուղերում:

Տվյալ եղանակով փոխանցումներ կարելի է ստանալ` Unistream, MoneyGram, Converstransfers, Intelexpress, TelCell և Бэст միջազգային դրամական փոխանցումների համակարգերով:
Telcell տերմինալների միջոցով փոխանցումը քարտին կատարելու միջնորդավճարը կազմում է՝
• 100 ՀՀ դրամ՝ Բանկի մասնաճյուղերում տեղադրված Telcell տերմինալներով,
• 300 ՀՀ դրամ՝ Բանկից դուրս գործող Telcell տերմինալներով:

Բանկի հեռահար ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում  կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին

Արման Խոջոյանն Արարատի մարզում հետևել է մթերման գործընթացին:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռք բերել վճարային մատանիներ իջեցված արժեքով

Մատանին կարելի է պատվիրել ՎՏԲ-Հայաստան Բանկի 73 մասնաճյուղերից յուրաքանչյուրում կամ առցանց հղումով:

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։