Invalid username or password
ՎՏԲ-Հայաստան Բանկ են այցելել Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Գյումրու մասնաճյուղի 2-3-րդ կուրսերի ուսանողներ և դասախոսներ: Այցելության նպատակը՝ ուսանողության ցանկությունն էր ծանոթանալ ժամանակակից HR- ի գործունեությանը:
HR թիմի աշխատակիցները` Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի տեղակալ Սոֆյա Մաճկալյանի, Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Բուրաստան Մովսիսյանի ու Անձնակազմի կառավարման վարչության պետ Աստղիկ Սարգսյանի գլխավորությամբ, շփվեցին ուսանողների հետ և կիսեցին իրենց փորձն ու գիտելիքը:
ՎՏԲ-Հայաստան Բանկի HR թիմի աշխատակիցները հյուրերին ներկայացրեցին իրենց ոլորտի ժամանակակից միտումները, իրականացրեցին գործնական վարժություններ, սովորեցրեցին կազմել ճիշտ ռեզյումե ու ներկայանալ ապագա գործատուին: Միջոցառման մասնակիցները խաղացին մտածողություն զարգացնող խաղեր, քննարկեցին թեմաներ՝ նպատակասլաց լինելու և բարձրագույն նպատակներին հասնելու վերաբերյալ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմը միշտ պատրաստ է աջակցել երիտասարդ ու խոստումնալից մասնագետներին և ուրախ է տեսնել նրանց Բանկի աշխատակիցների շրջանում»,- ասված է բանկի հաղորդագրությունում:
Դիտումներ 1409
Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։
Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ:
Առաջիկայում հիմնադրամը հանրությանը կներկայացնի 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը: