Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ շուկայում առաջինը մեկնարկում է դրամական փոխանցումներ TelCell համակարգով

Վերադարձ լուրերի բաժին

15:29 , 29 Հուլիս 2016

ՎՏԲ-Հայաստան Բանկը Tel Cell ընկերության հետ համատեղ մեկնարկեց դրամական փոխանցումներ կատարելու և ստանալու ևս մեկ հարմարավետ տարբերակ, որը զգալիորեն կխնայի հաճախորդների ժամանակը:

TelCellTransfer դրամական փոխանցումների նոր համակարգի օգնությամբ հաճախորդները կարող են ուղարկել և ստանալ արագ դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում: Փոխանցումները կարող են կատարվե ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերի և TelCell Transfer համակարգի 15 սպասարկման կետերի միջև, այնպես էլ Բանկի Տեղեկատվական կենտրոնի 8787 հեռախոսահամարին զանգահարելու (դրամական փոխանցման գումարը քարտին ավտոմատ հաշվեգրելու համար) և “ՀեռախոսԲանկ” ծառայության միջոցով (առանց մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության փոխանցում կատարելու համար): Հետագայում, ՀՀ տեղական այլ բանկերի կողմից  TelCell Transfer համակարգին միանալու դեպքում փոխանցումները հնարավոր կդառնան նաև TelCell Transfer համակարգին միացած նոր անդամ-բանկերի մասնաճյուղային ցանցերում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղային ցանցում TelCell Transfer համակարգով փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ է ունենալ միայն անձնագիր և նշել ստացողի տվյալները: Փոխանցումները կարող են կատարվել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ռուսական ռուբլիով: Դրամական փոխանցումը կատարվում է առավելագույնը 5 րոպեի ընթացքում: Փոխանցման միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1%-ը, բայց ոչ պակաս, քան  200AMD/30RUR/0.4USD/0.4EUR: Դրամական փոխանցման դիմաց ստացողից միջնորդավճար չի գանձվում:

TelCell Transfer դրամական փոխանցումների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.vtb.am կայքում, ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով TelCell-ի տեղեկատվական կենտրոն 060 27-22-22 հեռախոսահամարով և Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ապրիլի 22-մայիսի 10-ը տասնյակ հազար քաղաքացիների կողմից ավանդների խզում է եղել». Արթուր Ջավադյան

Ֆինանսական միջոցների արտահոսքի մասին տարածված լուրերն Ա.Ջավադյանը միֆ անվանեց

Որքան են փոխանցել բուհերն ու մյուս կառույցները Հայաստանի երիտասարդական հիմնադրամին (ցանկ)

Միայն անցյալ տարվա ընթացքում ՀԵՀ-ը մի քանի տասնյակ կազմակերպություններից ստացել է ավելի քան 650 մլն դրամի նվիրատվություն

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը թողարկել է նոր MASTERCARD ARMECs քարտատեսակը

MASTERCARD ARMECs Standard-ը և MASTERCARD ARMECs Gold-ը հնարավորություն են տալիս hաճախորդներին ունենալ քարտ հետևյալ առավելություններով