Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցրեց առաջին տեղը բանկոմատների քանակով:

Վերադարձ լուրերի բաժին

12:45 , 14 Հոկտեմբեր 2019

ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների քանակը հասավ 184-ի, որոնցից 88-ը տեղադրված են Երևանում, 96-ը` ՀՀ մարզերում: 184 բանկոմատներից 27-ը հագեցած են միաժամանակ Cash-in և Recycling գործառույթներով, ինչը հաճախորդներին հնարավորություն է տալիս ոչ միայն կանխիկացնել գումարներ բանկային քարտից, կատարել կոմունալ վճարումներ, քարտից քարտ փոխանցումներ և այլն, այլև անվճար օնլայն ռեժիմում համալրել իրենց քարտերը կանխիկ դրամով:

Ներկայում Երևանում և Հայաստանի մարզերում արդեն գործում 1 ՎՏԲ-Հայաստան Բանկի թվով 23 ինքնասպասարկման գոտի, որոնք հաճախորդների համար հասանելի են 24 ժամ, շաբաթը 7 օր: ՎՏԲ-Հայաստան Բանկի ինքնասպասարկման գոտիները բանկոմատներից բացի հագեցած են նաև վճարային տերմինալներով, որոնք հնարավորություն են տալիս վճարումներ կատարել ավելի քան 300 ծառայությունների դիմաց: Արդյունքում, ՎՏԲ-Հայաստան Բանկի 24/7 ինքնասպասարկման գոտիները հաճախորդներին հնարավորություն են տալիս կատարել բանկային գործառնությունների հիմնական ցանկն առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու և առանց Բանկի գործառնական ժամերով սահմանափակվելու անհրաժեշտության:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Cash-in բանկոմատները շատ հարմար են ու առավելագույնy հեշտացնում են բանկային գործարքներ կատարելու գործընթացը:
Cash-in բանկոմատների օգնությամբ կարելի է`
• համալրել քարտեր անվճար օնլայն ռեժիմում,
• ակնթարթորեն հասանելիություն ստանալ քարտին մուտքագրված գումարին և կատարել տարատեսակ վճարումներ,
• համալրել քարտը/քարտային հաշիվը բանկոմատի միջոցով՝ մուտքագրելով թղթադրամներ ոչ թե մեկական՝ այլ փաթեթով,
• փոխել քարտի PIN-ծածկագիրը,
• կատարել փոխանցումներ՝ քարտից քարտ,
• ստանալ քարտային հաշվի մինի քաղվածք,
• վճարել կոմունալ ծառայությունների դիմաց:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մինչև 2019 թ. վերջը նախատեսում է իր բանկոմատների քանակը հասցնել 200-ի, ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում, և անընդհատ աշխատանք է տանում բանկոմատների ֆունկցիոնալության կատարելագործման և բանկոմատների ցանցի ընդլայնման ուղղությամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նախագահ Սարգսյանը հանդիպել է մի խումբ ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ

Քննարկվել են համավարակային իրավիճակի ազդեցությունը և հետևանքները ՏՏ ոլորտի վրա, ներկա խնդիրները և ապագայի հնարավոր դժվարություններն, ինչպես նաև այդ խնդիրների լուծմանն աջակցելու՝ նախագահական ինստիտուտի հնարավորությունները:

Նավթային ոլորտի ներդրումները կնվազեն

Այս տարվա ընթացքում ակնկալվում է նվազում մոտ մեկ երրորդով: