Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ իջեցնում է ոսկյա իրերի գրավով վարկերի տոկոսադրույքները

Վերադարձ լուրերի բաժին

16:22 , 05 Հունիս 2018

ՎՏԲ-Հայաստան Բանկը, հավատարիմ մնալով հաճախորդների համար լավագույն պայմաններով վարկերի տրամադրման գաղափարներին, հայտարարում է ոսկյա իրերի գրավով վարկերի տոկոսադրույքների, ինչպես նաև դրանց նկատմամբ կիրառվող միջնորդավճարների հերթական նվազման մասին:

Բանկը հնարավորություն է տալիս հաճախորդներին ձևակերպել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր հետևյալ շահավետ պայմաններով.

• 2%* ՀՀ դրամով վարկերի համար, 1%* ԱՄՆ դոլարով վարկերի համար,

• վարկը տրամադրվում է ոսկու արժեքի մինչև 150% – ի չափով,

• վարկի մարման ժամկետ՝ մինչև 5 տարի, ընդ որում վարկի մարման եղանակը ընտրվում է հաճախորդի կողմից իր հայեցողությամբ,

• վարկի գումար՝ մինչև 3,000,000 ՀՀ դրամ (կամ համարժեքը ԱՄՆ դոլարով):

Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում է հատուկ առաջարկ վերաֆինանսավորվող լոմբարդային վարկերի համար: Տեղափոխելով իրենց ոսկյա իրերի գրավով վարկերը այլ բանկերից կամ վարկային կազմակերպություններից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան ստանալ վարկի գումար՝ գրավի արժեքի մինչև 30%-ով ավելի չափով:

Ձևակերպելով ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկում, հաճախորդները կօգտվեն նաև հետևյալ առավելություններից.

– վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում;

– վարկի ձևակերպումը կատարվում է տեղում և տևում է ընդամենը մի քանի րոպե.

– վարկ ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):

ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկավորման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով:

* Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 16.5% ՀՀ դրամով վարկի դեպքում, 15.5% ԱՄՆ դոլարով վարկի դեպքում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աջ ղեկով մեքենաները մինչև 2019թ. մարտի 1-ը կարող են ներմուծվել ՀՀ (տեսանյութ)

Նշված մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել ՀՀ տարածք, ՀՀ տարածքում մինչև 6 ամսվա ժամկետում իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում

Մասշտաբային աշխատանքներ՝ բջջային նոր ցանցի կառուցման ուղղությամբ (լուսանկարներ)

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանրապետության տարբեր մարզերում ցանցի արդիականացման լայնածավալ աշխատանքներ է իրականացնում:

Սպառման անհավասարությունը 2008-2017թթ. աճել է

Սպառման անհավասարությունը 2017 թվականին ավելացել է նաև 2016 թվականի համեմատ՝ 0.286-ից հասնելով 0.289-ի։