Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը հաջողությամբ և ռազմավարապես ճիշտ է զարգացնում մանրածախ բիզնեսը. Միխայիլ Զադորնով

Վերադարձ լուրերի բաժին

17:05 , 30 Սեպտեմբեր 2016

Բանկի մանրածախ բիզնեսն ուղղված է ինչպես ավանդային և վարկային պորտֆելների աճին, մանրածախ ծառայությունների արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ մանրածախ պրոդուկտային շարքի բարելավմանը, մասնավորապես՝ այն ուղղված է վաճառքի այլընտրանքային ուղղիների զարգացմանը, որոնք թույլ են տալիս պարզեցնել ձևակերպման գործընթացը և կրճատել հաճախորդների սպասարկման համար հատկացվող ժամանակը, դրա որակի բարձրացմանը, մասնաճյուղերի ստանդարտացման վերահսկմանը և հաճախորդների հետ հետադարձ կապի ամրապնդմանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ խոշորագույն միջազգային և տեղական վճարային համակարգերի հետ համատեղ, մշտապես թողարկում է նոր բանկային քարտեր, խթանելով անկանխիկ գործարքների աճը բնակչության շրջանում:

2016 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկը հայաստանյան շուկայում  հանդիսանում է բացարձակ առաջատար քարտերի քանակով և շրջանառությամբ: Բանկը զբաղեցնում է Հայաստանի բանկային շուկայում 1-ին տեղը հետևյալ ցուցանիշներով.

– Քարտերի քանակով՝ 23% մասնաբաժինը շուկայում, ընդ որում՝ 35% մասնաբաժինը միջազգային քարտերի քանակով;

– Թողարկված քարտերի շրջանառությամբ՝ 19%;

– Էկվայրինգային ցանցում շրջանառություն՝ 19%:

ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է 2-րդ տեղը երկրում սեփական բանկոմատային ցանցի ցուցանիշով՝ 12% մասնաբաժինով, և 1-ին տեղը՝ 37 %,  հաշվի առնելով շուկայում այլ խաղացողի հետ միավորված բանկոմատային ցանցը:

2016 թ. – ին մանրածախ բիզնեսի զարգացման ուղղությամբ իրականացվել են հետևյալ հիմնական նախաձեռնությունները, որոնք նպաստում են վարկային պրոդուկտների վաճառքի և պորտֆելի աճին, ինչպես նաև ամենապահանջված նոր ապրանքների և ծառայությունների շուկայում առաջարկություններ.

– Գործարկվել են լոմբարդայինվարկերի  արտոնյալ պայմաններ ՎՏԲ-Հայաստան Բանկի հավատարիմ հաճախորդների համար,  2 ամիս ժամկետով ակցիայի տեսքով, ինչի արդյունքում լոմբարդային վարկերի վաճառքներն աճել են 50% – ով:

– Ներդրվել է վարկերի ձևակերպման հետ զուգահեռ ապահովագրական պրոդուկտների վաճառքի նոր մոդել, ինչի արդյունքում վարկ ստանալու հետ զուգահեռ կամավոր ապահովագրական պրոդուկտներ ձեռք բերող հաճախորդների թիվը աճել է 76% – ով:

– ՎՏԲ-Հայաստան Բանկի POS-վարկավորման կետերում POS-վարկի ձևակերպումից բացի հաճախորդը կարող է ստանալ նաև վարկային քարտ մինչև 800 հազար ՀՀ դրամ սահմանաչափով: Վարկային քարտը տրամադրվում է հաճախորդին անմիջապես, հենց առևտրի կետում և առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության:

2016 թ. ընթացքում Բանկն իր ծառայություններն է մատուցել շուրջ 522.8 հազ.  ֆիզիկական անձանց – : Բանկի մասնաբաժինը շուկայում 2016 թ. 2-րդ եռամսյակում կազմել է 7.9% վարկերի գծով և 8.5% ներգրավված միջոցների ցուցանիշով:

Միխայիլ  Զադորնով, ՎՏԲ 24 Բանկի Նախագահ, Վարչության Նախագահ. «2016 թ. ֆինանսական ցուցանիշները վկայում են այն  մասին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը հաջողությամբ և ռազմավարապես ճիշտ է զարգացնում մանրածախ բիզնեսը, ներկայացնելով իր գործունեության տպավորիչ ցուցանիշները: ՎՏԲ-Հայաստան Բանկը վստահորեն պահպանում է իր առաջատար դիրքը Հայաստանի բանկային շուկայի քարտային սեգմենտում, իսկ մանրածախ պորտֆելի ցուցանիշներով Բանկը զգալիորեն գերակատարել է պլանը, ինչպես նաև մի քանի անգամ գերազանցել է անցած տարվա արդյունքները: 2016 թ. 8  ամսվա համար պլանը գերակատարվել է գրեթե 3 անգամ՝ -1 մլրդ դրամի փոխարեն փաստացի շահույթը կազմել է +560 մլն դրամ, ինչը 2 անգամ գերազանցում է 2015 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

ՎՏԲ24 Բանկը, որը  հանդիսանում է ՎՏԲ խմբի դուստր բանկերի մանրածախ բիզնեսի զարգացման համակարգող, բարձր է գնահատում բանկի կողմից ձեռք բերված արդյունքները մանրածախ բիզնեսում, և հետագայում էլ շարունակելու է աջակցել մանրածախ բիզնեսի բոլոր ուղղություններով»:

Յուրի  Գուսև, ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության Նախագահ. «Մեզ համար մանրածախ բիզնեսի զարգացումը՝ առանցքային խնդիրներից մեկն է, որում հիմնական շեշտը դրվում է հաճախորդների սպասարկման որակի, առաջարկվող ծառայությունների ու ապրանքների հարմարավետության վրա: Բանկը մշտապես ընդլայնում է հեռահար ծառայությունների շրջանակը, օգտագործելով նորարարական մոտեցումներ հաճախորդների սպասարկման ոլորտում: Նկատվում է ներգրավված միջոցների պորտֆելի հիմնական բիզնես-ցուցանիշների, զուտ տոկոսային եկամտի,  պահուստներից և շահույթից հետո գործառնական եկամտի ակնհայտ աճ: Պահուստներից հետո գործառնական շահույթը կազմել է 6 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2015 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը 7%-ով: Ֆիզիկական անձանց ներգրավված միջոցների պորտֆելը կազմել է 120 մլրդ դրամ (105%՝ պլանի համեմատ), ֆիզիկական անձանց ցպահանջ միջոցները հասել են մինչև 21 մլրդ դրամ (126%՝ պլանի համեմատ): Մենք վստահ ենք, որ 2017 թվականը արդյունավետ կլինի, և ակնկալում ենք մանրածախ բիզնեսի ցուցանիշների բարձր աճ»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: