Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ավանդային նախատոնական ակցիա

Վերադարձ լուրերի բաժին

03:22 , 28 Նոյեմբեր 2019

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ամենամյա ամանորյա ավանդային ակցիա` «Շահավետ» ավանդատեսակի համար: «Շահավետ Ամանոր» ակցիան կտևի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 30-ը ներառյալ և հաճախորդներին կընձեռի հնարավորություն Ամանորյա անցուդարձից հետո կրկնապատկել եկամուտները:

Հաճախորդները, ովքեր կձևակերպեն «Շահավետ» ավանդատեսակը ՀՀ դրամով և 1 տարի ժամկետով` ստանալով տոկոսներ ավանդի ժամկետի ավարտին, կկարողանան օգտվել տարեկան բարձրացված 10% տոկոսադրույքից (տարեկան տոկոսադրույքի եկամտաբերությունը` 9.97%) և ակցիայի ավարտին հնարավորություն կունենան մասնակցել խաղարկության: Խաղարկության արդյունքների համաձայն, 10 հաջողակներն իրենց արդեն իսկ ձևակերպած ավանդի դիմաց կստանան տարեկան աննախադեպ բարձր 20% տոկոսադրույք (տարեկան տոկոսադրույքը 19,95%):

20% տոկոսադրույքը կկիրառվի մինչև 10 մլն. ՀՀ դրամի գումարի դեպքում:
Ակցիայի հիմնական պայմանները՝
• Ավանդը պետք է ձևակերպվի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 30-ը ներառյալ:
• Ակցիայի շրջանակներում ձևակերպված ավանդը չպետք է վաղաժամ դադարեցվի` 365 օրվա ընթացքում;
• Ակցիային մասնակցում է հաճախորդի միայն մեկ ավանդ՝ ակցիայի ընթացքում ձևակերպած առավելագույն գումարով:
Խաղարկությունը տեղի կունենա ակցիայի ավարտից հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, առցանց` Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում, որի ընթացքում` պատահականության սկզբունքով, կորոշվեն 10 հաղթողները:
Բացի այդ, հաճախորդը, ավանդ ձևակերպելիս կստանա MasterCard քարտ՝ ավանդի գործողության ողջ ընթացքում անվճար սպասարկումով:
Տրամադրված քարտի դասը կապված է ավանդի չափից.
• MasterCard Standard ՝ մինչև 7,000,000 ՀՀ դրամ
• MasterCard Gold՝ սկսած 7.000.001 դրամից

Ավանդ կարելի է ձևակերպել ոչ միայն այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղեր, այլև օգտվելով նորարարական հեռահար Վիդեո բանկ ծառայությունից: Վիդեո բանկ ծառայության օգնությամբ, Skype հավելվածի միջոցով զանգ կատարելիս, Բանկի աշխատակիցը կօգնի հաճախորդին հեշտությամբ ձևակերպել ավանդ` առանց հերթերում ժամանակ վատնելու:

«Շահավետ Ամանոր» ակցիայի պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկակվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am պաշտոնական կայքում և զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բագրատաշենի անցակետում դեկտեմբերի 1-ից վերականգնվել են ամեն տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը

Դեկտեմբերի 1-ից վերականգնվել է նաև Գոգավանի մաքսակետի բնականոն աշխատանքը: Այն ժամանակավորապես դադարեցվել էր՝ վրացական հատվածում ճանապարհների վերանորոգման նպատակով։

04.12.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Նոյեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 79.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 31.5 մլն ԱՄՆ դոլար:

Տնտեսվարողների գործարքների փաստաթղթավորման մասին

Ընդհանրապես, 2020 թվականի նոյեմբեր ամսվա փաստաթղթավորման ցուցանիշները զիջում են միայն սեպտեմբեր ամսին` գերազանցելով մնացած բոլոր ամիսների ցուցանիշները: