Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Աշնանային խնայողություններ» ակցիան

Վերադարձ լուրերի բաժին

14:59 , 23 Հոկտեմբեր 2017

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է հատուկ առաջարկ՝ ֆիզիկական անձանց համար ավանդների մասով:  Սկսած 23.10.2017 թ.-ից ՎՏԲ-Հայաստան Բանկում AMD և USD արժույթներով «Շահավետ» և «Պրոգրեսիվ» ավանդները ձևակերպելիս գործելու են “Աշնանային խնայողություններ” ակցիայի պայմանները:

Ակցիայի շրջանակներում նշված ավանդների համար գործում են բարձր տոկոսադրույքներ. AMD-ով ավանդների տոկոսադրույքները` մինչև 10%, USD-ով՝ մինչև 3%: Հաճախորդների հարմարավետության բարձրացման նպատակով Բանկում գործում է նաև ամսական պարբերականությամբ ավանդների տոկոսները ստանալու հնարավորություն:

Ակցիայի ժամկետ՝ մինչև 25.12.2017թ.:

«Շահավետ» և «Պրոգրեսիվ» ավանդները կարող են ձևակերպել ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք առավելագույնը 730 օր ժամկետով: «Շահավետ» ավանդն ունի ավելի բարձր եկամտաբերություն, սակայն չի նախատեսում  միջոցների  մուտքագրում  և ելքագրում ավանդի գործողության ընթացքում: «Պրոգրեսիվ» ավանդը նախատեսում է միջոցների համալրում, ինչը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին աստիճանաբար կուտակել միջոցներ կոնկրետ նպատակներով ու միաժամանակ ստանալ ավանդի մնացորդի տոկոսները: Վերոնշյալ ավանդները ձևակերպելիս Բանկը տրամադրում է հաճախորդներին նվեր՝ VISA կամ MasterCard պլաստիկ քարտ:

Ավելի մանրամասն տեղեկություններ ակցիայի պայմանների վերաբերյալ կարելի է իմանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղային ցանցում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

UCOM-ն ընդլայնել է անվճար հասանելիությամբ կրթական կայքերի ցանկը

Հիշեցնենք, որ մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ նշյալ սակագնային պլանների բաժանորդներից ինտերնետի օգտագործման վճար չի գանձվի նաև Twitter, Skype, Zoom, Viber, WhatsApp հավելվածներից օգտվելիս։

Հայաստանի ՀՆԱ-ն նախորդ եռամսյակի համեմատ աճել է 38.6%-ով

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն այս տարվա հուլիս-սեպտեմբերին կազմել է 588 հազ. 434 դրամ կամ 1212 ԱՄՆ դոլար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական միջոցների ծախսերի մասին տեղեկատվություն

Հաշվի առնելով այս օրերին լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցումները, հարկ ենք համարում հրապարակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը նվիրաբերած դրամական միջոցների տրամադրման կարգի ու այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը։