Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա վարկային քարտի քարտապանների համար

Վերադարձ լուրերի բաժին

22:08 , 11 Հունիս 2019

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Ամսվա հաջողակ» ակցիայի մեկնարկը՝ վարկային քարտի քարտապանների համար:

Ակցիան կտևի մինչև 2019 թ. նոյեմբերի 30-ը: Կատարելով անկանխիկ գնումներ կամ կանխիկացնելով գումար վարկային քարտից և առավելագույնս օգտագործելով վարկային սահմանաչափը Հայաստանում, արտասահմանում կամ ինտերնետ միջավայրում` Բանկի հաճախորդները հնարավորություն կունենան ստանալ դրամական պարգևներ 100 000 ՀՀ դրամի չափով:

«Ամսվա հաջողակ» ակցիայի մասնակիցներ կդառնան ինչպես նոր, այնպես էլ Բանկի գործող հաճախորդները, ովքեր ՎՏԲ-Հայաստան Բանկում ունեն չօգտագործված վարկային սահմանաչափով վարկային քարտեր: Ամեն ամիս հաճախորդները կստանան SMS ծանուցումներ՝ իրենց մասնակցության մասին անհրաժեշտ տեղեկատվությունով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը յուրաքանչյուր ամիս սահմանված չափանիշների հիման վրա կբացահայտի «Ամսվա հաջողակ»-ին և տվյալ հաճախորդի հաշվին կփոխանցի 100 000 ՀՀ դրամ պարգևավճար:

«Ամսվա հաջողակ» ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաև՝ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։