Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ–Հայաստան Բանկը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարներ

Վերադարձ լուրերի բաժին

19:44 , 07 Ապրիլ 2020

ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանի բնակչությանը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարները՝ համաձայն կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքների վերացման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու մասին ՀՀ կառավարության որոշման:

ՀՀ քաղաքացիները, ովքեր հայտնվել են սոցիալական ծանր իրավիճակում և դարձել այս միջոցառումների շահառուներ, հնարավորություն կունենան ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով ստանալ Հայաստանի Հանրապետության Կառավարության տրամադրած հրատապ միանվագ աջակցության գումարները:

Շահառուի անունով միանվագ աջակցության գումարիառկայության և ստացման Բանկի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ Սոցիալական ապահովության ծառայության պաշտոնական կայքում՝ www.online.ssa.am:

Սույն թվականի ապրիլի 7-ից շահառուները կարող են ստանալ իրենց գումարները` այցելելով Բանկի 72 մասնաճյուղերից ցանկացածը` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
• Հանրային ծառայությունների համարանիշ կամ Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք,
• Անձը հաստատող փաստաթուղթ / նույնականացման քարտ:

Հրատապ միանվագ աջակցության գումարները հաճախորդներին կտրամադրվեն առանց միջնորդավճարների և նվազեցումների: ՎՏԲ-Հայաստան Բանկը հոգ է տանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջության մասին և մշտապես աջակցում կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարի նպատակով Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից կազմակերպված միջոցառումներին:

ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերի վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում ՝ www.vtb.am կամ Բանկի Կոնտակտային կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: 24 ժամում՝ 697 նոր դեպք

«Համակարգն արդեն ճկվում է: Սկսում ենք հակահամաճարակային շարժում»,- Նիկոլ Փաշինյան:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանում այսուհետ հանրային վայրերում դիմակ կրելը դառնում է պարտադիր

«Մենք մեր գործիքակազմում ունենք ծայրահեղ միջոցներ, որոնց թվում են՝ տեղաշարժի սահմանափակումներին, տնտեսական գործունեության արգելքի վերադարձը, ինչպես նաև պարետային ժամ սահմանելու հնարավորությունը»,-ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ կոչ անելով բոլորին պահպանել հակահամաճարակային կանոնները: