Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը լրագրողներին ներկայացրել է իր նոր Video Banking ծառայությունը

Վերադարձ լուրերի բաժին

22:54 , 04 Սեպտեմբեր 2019

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար մեկնարկեց նոր հեռահար ծառայություն` Video Banking, որը սեպտեմբերի 4-ին ներկայացվեց լրագրողներին:

Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան փորձարկելու Video Banking ծառայությունը և զգալու ծառայության հարմարավետությունը և արդիականությունը:
Video Banking-ը բացառիկ սպասարկում է, որը Բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս հեռահար եղանակով, այն է՝ Բանկի աշխատակցի հետ Skype տեսազանգի միջոցով, իրականացնել բանկային գործառնություններ:

Ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է Skype տեսազանգի միջոցով զանգահարի Բանկի Կոնտակտային կենտրոն երկուշաբթիից ուրբաթ 09:30-ից 17:30-ը, շաբաթ օրը` ժամը 10:00-14:00-ը և անցնի նույնականացում, որից հետո կարող է ստանալ ցանկացած տեղեկատվություն` իր հաշիվների և գործող պայմանագրերի վերաբերյալ, ինչպես նաև կատարել հետևյալ անկանխիկ գործարքները՝

• իրականացնել փոխանցումներ իր հաշիվների միջև,
• իրականացնել ներբանկային և միջբանկային փոխանցումներ ՀՀ տարածքում, ինչպես նաև պետ. բյուջե,
• ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ արտերկրից տարբեր համակարգերի և SWIFT փոխանցումների միջոցով,
• անկանխիկ արտարժույթի փոխարկման գործարքներ իր հաշիվների միջև,
• կոմունալ վճարումներ,
• վարկերի մարում,
• ավանդային հաշիվների բացում և համալրում,
• SMS բանկինգ ծառայության ակտիվացում,
• և ամենակարևորը՝ քարտային, բանկային և խնայողական հաշիվների բացում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես զարգացնում է իր ծառայությունները և պրոդուկտները և ձգտում է նվաճել «Ապագայի բարձր տեխնոլոգիաների Բանկ» տիտղոսը:
«Video Banking» ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ՝ այցելելով Բանկի պաշտոնական կայք՝ www.vtb.am, Բանկի մասնաճյուղեր և զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ի՞նչ պետք է իմանա իրավաբանական անձը Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ավտոմեքենա ներմուծելիս

Երեք տարեկանից բարձր ավտոմեքենաների մաքսատուրքի հաշվարկի դեպքում հաշվի է առնվում նաև շարժիչի աշխատանքային ծավալը: Այսինքն` մաքսատուրքը հաշվարկվում է ավտոմեքենայի մաքսային արժեքից` սահմանված տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան շարժիչի աշխատանքային ծավալի և սահմանված դրույքաչափի արտադրյալը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Երկուստեք կարևորվել է Հայաստանում առկա մակրոտնտեսական կայունությունը ներդրումային բարենպաստ միջավայր ունենալու տեսանկյունից: