Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը ընդլայնել է վճարային տերմինալների ցանցը և ավելացրել հերթերի կառավարման համակարգով հագեցած մասնաճյուղերի քանակը

Վերադարձ լուրերի բաժին

11:27 , 28 Սեպտեմբեր 2017

Հաճախորդների սպասարկման որակի բարձրացման, մասնաճյուղերում հաճախորդների հոսքի արդյունավետ կառավարման, հաճախորդների հավատարմության աճի և ինքնասպասարկման գոտիների ստեղծման նպատակով Բանկը.

• հերթերի կառավարման համակարգով վերազինել է լրացուցիչ 10 մասնաճյուղ Երևանում և մարզերում, իսկ մինչև տարեվերջ կապահովի հերթերի կառավարման համակարգի առկայությունը Բանկի ողջ մասնաճյուղային ցանցում,

• տեղադրել է ավելի քան 15 լրացուցիչ վճարային տերմինալ մասնաճյուղերում, որոշ մասնաճյուղերում հասցնելով դրանց թիվը երկուսի, այդպիսով 90% – ի չափով ծածկելով մասնաճյուղային ցանցը հերթերի էլեկտրոնային կառավարման համակարգով և վճարային տերմինալներով:

Հերթերի կառավարման համակարգն օգնում է Բանկին միաժամանակ լուծել երկու հիմնական խնդիր.

• ստեղծում և պահպանում է սպասարկման միասնական կորպորատիվ չափորոշիչները,

• ստեղծում է հարմարավետ սպասարկման մթնոլորտ հաճախորդների համար:

Բացի այդ, վերջերս մեկնարկած EarlyOne ծառայության շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ունեն գերազանց հնարավորություն սմարթֆոնների համար հատուկ հավելվածի միջոցով նախապես հեռավար եղանակով ամրագրել հերթ նախընտրելի ժամանակ, ամսաթվին և մասնաճյուղում և սպասարկվել անմիջապես մասնաճյուղայցելության պահին առանց հերթում սպասելու:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ապահովել է նաև մասնաճյուղային ցանցի 50%-ը անվճար ինտերնետ կապով, ինչի արդյունքում հաճախորդները կկարողանան համատեղել հերթում անցկացված ժամանակը իրենց համար օգտակար զբաղմունքով (կարդալ նորություններ, շփվել հարազատների հետ և այլն):
Բանկի իրավաբանական և ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները արդեն իսկ գնահատել են տերմինալների միջոցով բանկային և ոչ բանկային վճարումների իրականցման հարմարավետությունը, ինչը թույլ է տալիս ակնթարթորեն առցանց լիցքավորել իրենց հաշիվները/քարտերը և ավանդները, մարել վարկերը, կատարել կոմունալ և այլ վճարումներ, չսպասելով հերթում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Պետք է հանրությանը զեկուցել, որ 2017 թ. պետական բյուջեն գերակատարվել է»

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ամսվա հաջողակ» ակցիայի շրջանակներում արդեն հայտարարված են 4 հաղթողների անուններ

ՎՏԲ-Հայաստան Բանկի Companion cards վարկային քարտերի ակտիվ քարտապանների համար հայտարարված է «Ամսվա հաջողակ» ակցիան

939 մեքենա՝ 2039-ի փոխարեն. Ներկայացվել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է խորհրդատու WYG ընկերության կողմից մշակված հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը