Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«ՎՏԲ-Հայաստան» բանկը զրոյացնում է զոհվածների և անհետ կորածների վարկային պարտավորությունները

Վերադարձ լուրերի բաժին

15:16 , 08 Ապրիլ 2016

«ՎՏԲ-Հայաստան» բանկը հայտարարություն է տարածել, որում նշվում է

* * *
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն, արտահայտելով իր խորին ցավակցությունը զոհվածների ընտանիքներին և համարելով իր պարտքը աջակցել նրանց, որոշում է ընդունել` չեղյալ հայտարարել ճակատամարտում զոհված և անհետ կորածների վարկային պայմանագրերով նախատեսված պարտավորությունները:

Մենք սգում ենք զոհվածների ընտանիքների հետ միասին և անում ենք ամեն ինչ, որպեսզի մեղմացնենք նրանց ֆինանսական բեռը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը» չէր նախատեսում հրապարակել տվյալ որոշումը, քանի որ թեման շատ ցավոտ է, կարծում ենք, որ դա ամենաքիչն է, որ մենք կարող ենք անել Հայրենիքի պաշտպանների համար, սակայն հաշվի առնելով ԶԼՄ-ների հետաքրքրությունն ու բազմաթիվ հարցումները, հրապարակում ենք պաշտոնական հաղորդագրություն:

* * *

Հիշեցնենք, որ երեկ զոհված զինծառայողների վարկային պարտավորությունները զրոյացնելու որոշում էր կայացրել նաև Հայբիզնեսբանկը։

Հիշեցնենք նաև, որ B4B.am-ը նախօրեին նման կոչով դիմել էր ՀՀ կառավարությանը և բանկերին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցեր: Վարչապետը նշել է. «Վերջին անգամ Դուք պաշտոնական այցով Հայաստանում եղել եք երկու տարի առաջ, այս ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել մեծ փոփոխություններ: Ցանկանում եմ նշել, որ այդ փոփոխությունների արդյունքում մեր երկրների միջև հարաբերությունները նոր դինամիկա են ստացել»:

ՌՈՅԹԵՐՍ: Տնտեսական բարեփոխումների արդյունքում Հայաստանը հայտնվել է եկամտաբերության ձգտող ներդրողների տեսադաշտում

«Հայկական պարտատոմսերն այս տարի գերազանցեցին տարածաշրջանի նմանօրինակ պարտատոմսերից շատերին, ինչը նշանակում է, որ ներդրողները ակնհայտորեն վստահում են շարունակական բարեփոխումներին», – «Reuters» գործակալությանն ասել է «ՎՏԲ Կապիտալ»-ի ֆիքսված եկամտի ստրատեգ Իգոր Ռապոխինը:

ՀՀ տնտեսական աճը 2019 թ. առաջին կիսամյակում կազմել է 6.8%

Նման ցուցանիշ է հրապարակել ՀՀ կենտրոնական բանկը՝ 2019 թ. առաջին կիսամյակին վերաբերող ֆինանսական կայունության հաշվետվության մեջ: