Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը զգալիորեն բարելավել է հաճախորդների գոհունակության ինդեքսը (CSI) և լոյալության ցուցանիշը (NPS)  

Վերադարձ լուրերի բաժին

18:52 , 25 Մայիս 2021

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերջին տարվա ընթացքում զգալիորեն բարելավել է իր NPS և CSI ինդեքսները՝ գերակատարելով միջազգային թիրախային ցուցանիշները: 2021 թ. առաջին եռամսյակի արդյունքներով հաճախորդների գոհունակության ինդեքսը կազմել է 9.6 (միջազգային թիրախային ցուցանիշը`9), իսկ հաճախորդների լոյալության ցուցանիշը՝ 74% (միջազգային թիրախային ցուցանիշը` 70%):

Սպասարկելով ամենալայն մասնաճյուղային ցանցը (շուկայի 14% մասնաբաժին) և ֆիզիկական անձ հաճախորդների ամենամեծ քանակը (տնտեսապես ակտիվ բնակչության 44%-ը)՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջնահերթ ռազմավարական խնդիրն է՝ հաճախորդին և վերջինիս գոհունակությունը դասել որպես հիմնարար արժեք՝  պահելով այն Բանկի ուշադրության կենտրոնում: Բանկն իր առաջ նպատակ է դնում դառնալ հաճախորդների ընտրության N1 Բանկը և ապահովել առաջատար դիրքեր՝ սպասարկման որակի և հաճախորդների հետ հաղորդակցության ուղիների հարմարավետության գծով: Դրան կնպաստի անցումը անհատականացված հաղորդակցություններին, որոնք ձևավորվում են տվյալների վերլուծության և մոդելավորման առաջադեմ գործիքների հիման վրա և հասանելի են հաճախորդներին հեռահար սպասարկման ուղիների և CRM համակարգի միջոցով:

Ռազմավարական խնդրի իրագործման նպատակով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ներդրվել են հաճախորդների որակյալ սպասարկման, մասնաճյուղային ցանցի և աշխատակիցների արտաքին տեսքի ստանդարտներ, հաճախորդների հետ գործարար վարվելակերպի կանոններ, որոնց պահպանումը մշտապես գտնվում է Բանկի ուշադրության կենտրոնում:

Հաճախորդների սպասարկման որակի գնահատման նպատակով՝ 2020թ. 3-րդ եռամսյակից սկսած Բանկում ներդրվել է հաճախորդների գոհունակության ինդեքսի (CSI – customer satisfaction index) և հաճախորդների լոյալության (NPS – Net promoter score) գնահատման գործընթաց՝ հեռախոսային հարցումների միջոցով, որն իրականացվում է հաճախորդների բոլոր սեգմենտների շրջանում՝ եռամսյակային պարբերականությամբ:

Կարևոր է ընդգծել, որ հարցումը ներառում է ոչ միայն սպասարկման որակին վերաբերվող հարցեր, այլև՝ Բանկի հետ հաճախորդի փոխհարաբերությունների բոլոր կողմերի փորձառության ուսումնասիրություն, այդ թվում՝ պրոդուկտներ, պրոցեսներ, հեռահար սպասարկման ուղիներ, կայք, բանկոմատներ և այլն: Ստուգման ընթացքում հաճախորդներից ստացված հետադարձ կապի շնորհիվ Բանկը հնարավորություն է ստանում մշտապես բարելավել հաճախորդների սպասարկման որակը, կատարելագործել հաճախորդներին տրամադրվող ծառայությունները և պրոդուկտները՝ իր բոլոր գործընթացներում առաջնային նշանակություն տալով հաճախորդների պահանջմունքների բավարարմանն ու սպառողների շահերի պաշտպանությանը:

2021թ․ Բանկը նախատեսում է ներդնել նաև հաճախորդների հարցումների անցկացման թվային հարթակ՝ Whatsapp և Viber հավելվածների միջոցով, ինչն էլ ավելի հարմարավետ կդարձնի հաճախորդներից հետադարձ կապի ստացման և վերլուծության գործընթացը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը:

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում: