Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում» ակցիան

Վերադարձ լուրերի բաժին

20:17 , 01 Դեկտեմբեր 2020

ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում» ավանդային ակցիան: Մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը ձևակերպելով «Շահավետ» ՀՀ դրամով ավանդատեսակը 365-730 օր ժամկետով տարեկան 10% տոկոսադրույքով՝ հաճախորդներին տրվում է հնարավորություն կրկնապատկել ավանդի տոկոսադրույքը:

Ակցիայի ավարտին 10 շահողների ավանդների տարեկան տոկոսադրույքը կկրկնապատկվի՝ սահմանվելով 20%:

Ավանդը ձևակերպվում է տարեկան 10% տոկոսադրույքով՝ տոկոսագումարները ավանդի ժամկետի վերջում ստանալու պայմանով: Ավանդի գումարի առավելագույն սահմանաչափը, որի նկատմամբ կկիրառվի 20% տոկոսադրույք, կազմում է 10 մլն ՀՀ դրամ: Ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում 20% տոկոսադրույքը չի կիրառվում, իսկ տոկոսները հաշվարկվում են տվյալ ավանդատեսակի համար Բանկում գործող ստանդարտ պայմաններով:
Յուրաքանչյուր հաճախորդ կարող է մասնակցել ակցիային միայն մեկ ավանդով:

Ավանդների տարեկան եկամտաբերությունը 10%-ի դեպքում կազմում է 9.97%, 20% դեպքում՝ 19.95% : Տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%:

«Շահավետ ներդրում» ակցիային մասնակցում են նաև «Պրոգրես» «Հարմարավետ» և «Սոցիալական» ավանդները՝ տվյալ ավանդատեսակների համար Բանկում գործող պայմաններով:

Հաճախորդների հարմարավետության համար՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ավանդ «Վիդեո Բանկ» ծառայության միջոցով՝ հեռահար եղանակով, առանց մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության:

Ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/promotion/shahavet-nerdrowm, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ին

Փոխշահավետ համագործակցության նպատակով՝ յուրաքանչյուր հաճախորդի համար կիրառվում է անհատական մոտեցում՝ հաշվի առնելով բիզնեսի գործունեության տեսակի առանձնահատկությունները: