Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է ավանդային ակցիան ու շարունակում է ներգրավել ավանդներ մինչև 10% տոկոսադրույքով

Վերադարձ լուրերի բաժին

10:38 , 29 Ապրիլ 2019

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ավանդային ակցիայի երկարաձգման մասին ևս 2 ամսով, համաձայն որի` ձևակերպելով «Շահավետ» և «Պրոգրես» ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում սկսած 30.000 ՀՀ դրամից՝ 540 և ավելի օր ժամկետով, հաճախորդները կստանան հատուկ մինչև 10% բարձրացված տոկոսադրույք:

ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդների ներդրման հիմնական պայմանները՝
• ավանդի ձևակերպման հնարավորություն տարիքային բոլոր խմբերի և տարբեր նպատակների համար,
• ցանկացած ժամկետով՝ 1 ամսից մինչև 15 տարի,
• հաճախորդի ցանկությամբ տոկոսագումարների ստացման հնարավորություն՝ ժամկետի սկզբում, ամսական պարբերականությամբ կամ ժամկետի վերջում,
• տոկոսագումարները անմիջապես ավանդի ձևակերպման պահին ստանալու հնարավորություն,
• ավանդի գումարի մուտքագրումների ու ելքագրումների հնարավորություն,
• տոկոսադրույքի բարձրացման հնարավորություն՝ ավանդի համալրման և գումարի ավելացման արդյունքում,
• տոկոսագումարների մասնակի պահպանման հնարավորություն ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում:

Բանկը տրամադրում է անվճար Mastercard քարտ ավանդի գործողության ողջ ժամանակահատվածի համար: Բացի այդ, ավանդատուները կարող են ձևակերպել ավանդի գրավով ապահովված վարկ կամ վարկային գիծ` ավանդի գումարի մինչև 100% չափով: Վարկի տոկոսադրույքը սահմանվում է ավանդի տոկոսադրույքին + 4,5%:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես աշխատում է բարելավել ավնդների իր պայմանները՝ դրանով իսկ մոտիվացնում է հաճախորդներին խնայել և ստանալ խնայողություններից եկամուտներ:

ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդների հատուկ պայմաններով ձևակերպման մասին մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական www.vtb.am կայքում, Բանկի մասնաճյուղերում և Տեղեկատվական կենտրոնի 87-87 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում գնաճը կառավարելի է

Ներսես Երիցյանը նկատել է, որ շատ անգամ քաղաքացիները դժգոհում են գնաճից։ Ըստ նրա՝ պատճառն այն է, որ մի քանի ապրանքներ, որոնք այդ խումբը սպառում է, ավելի շատ են թանկացել։

Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 3.4 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջին ցուցանիշին

2018 թ. առաջին եռամսյակին այս ցուցանիշը՝ 494 մլն դրամ, ևս գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 49 մլն դրամ:

Օլեգ Սմիրնովը գլխավորել է ՎՏԲ -Հայաստան Բանկի խորհրդը

2018 թ. նոյեմբերից աշխատում է ՎՏԲ խմբում: