Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է ապառիկ վարկավորման շրջանակներում ակցիայի ժամկետը

Վերադարձ լուրերի բաժին

15:24 , 09 Փետրվար 2018

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ապառիկ վարկավորման շրջանակներում հայտարարված ակցիան: Մինչև 2018թ. մարտի 31-ը (ներառյալ) հաճախորդները հնարավորություն ունեն կատարել շահավետ գնումներ` ձևակերպելով ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով:

Ձեռք բերելով ապրանքներ Բանկի գործընկեր-խանութներում` հաճախորդները կարող են ձևակերպել ապառիկ վարկ առանց կանխավճարի և զրոյական տոկոսադրույքով: Ապառիկ վարկը տրամադրվում է մինչև 60 ամիս ժամկետով: Վարկի առավելագույն գումարը՝ 1.5 մլն ՀՀ դրամ: Վարկի գործողության ժամկետի ընթացքում գանձվում է միայն ամսական սպասարկման միջնորդավճար՝ 1.39% վարկի գումարից*:

Վարկը հաստատվում է և ձևակերպվում է հենց խանութում` մի քանի րոպեի ընթացքում: Վարկի ձևակերպման համար անհրաժեշտ է միայն անձնագիր և սոց. քարտ: Ապառիկ վարկ կարող են ստանալ 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

Ակցիայի պայմաններին և Բանկի գործընկեր-խանութների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:

Ակցիայի պայմանների համաձայն, հաճախորդները կարող են նշված խանութներում ապառիկ վարկով ձեռք բերել կենցաղային տեխնիկա, շինանյութ, կահույք, բջջային հեռախոսներ, էլեկտրոնային տեխնիկա և այլն:

Ավելի մանրամասն տեղեկություններ ակցիայի պայմանների վերաբերյալ կարելի է ստանալ զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաև այցելելով  Բանկի www.vtb.am կայքը:

 * Վարկի փաստացի տարեկան տոկոսադրույք սկսած 28%-ից:

UCOM-ն ահազանգում է. ՀԾԿՀ-ն անհավասար պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին

«Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել

Հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների արժեքային և բնաիրային չափերը. ՊԵԿ

2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: