Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ –Հայաստան Բանկը դարձել է մշակութային նախագծի հովանավոր

Վերադարձ լուրերի բաժին

12:25 , 17 Մարտ 2018

ՎՏԲ –Հայաստան Բանկի աջակցությամբ 2018 թ. մարտի 20-ին  Երևանի ռուսական արվեստի թանգարանում կբացվի ցուցահանդես՝ «Գողացված «Վրուբելի» վերադարձը» նախագծի շրջանակներում, նվիրված ռուս նկարիչ Միխայիլ Վրուբելին և «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ»  կորցված գլուխգործոցի Հայաստան վերադարձին: Ցանկացողները կարող են այցելել ցուցահանդես երեքշաբթիից կիրակի օրերին (երկուշաբթի հանգստյան օր)՝ Իսահակյան 38 հասցեում: Ցուցահանդեսը կշարունակվի է մինչև 2018 թ. նոյեմբերի 20-ը:

Միխայիլ Վրուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարը  գողացվել էր Ռուսական արվեստի թանգարանից, (պրոֆեսոր Ա. Յ. Աբրահամյանի հավաքածու) 1995 թ.-ին:  Նկարը, որը 22 տարի գտնվում էր միջազգային հետախուզման մեջ, 2017 թ-ի. մարտին հայտնաբերվել էր Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից: Վերջին 8 ամիսների ընթացքում նկարը վերականգնվել է, ինչից հետո այն ստացել է իր սկզբնական տեսքը: 2017 թ. – ի նոյեմբերի 15-ին Մոսկվայում,  Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում, Պետական Տրետյակովյան պատկերասրահի Վրուբելյան դահլիճում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխանցել է այն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանի կառավարության առաջին նիստը (լուսանկարներ)

Ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատնից. Aysor.am

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատնից. տեղեկացնում է Aysor.am-ը։

«FMD K&L Europe»-ը առաջին մասնաճյուղերը բացեց Հայաստանի մարզերում

«Հրազդանի մեր գրասենյակն առաջինն է, որ տեղակայված է հենց հիվանդանոցի տարածքում…