Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ «Կրթություն XXI-րդ դար» ցուցահանդեսի գլխավոր հովանավոր

Վերադարձ լուրերի բաժին

12:33 , 22 Մարտ 2018

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես «Կրթություն XXI դար» Էքսպո 2018 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի գլխավոր հովանավոր: Ցուցահանդեսը, որը կազմակերպվել է «Ինտեր Էքսպո» ցուցահանդեսային  ընկերության  և Երևանի Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի կողմից ՀՀ կրթության նախարարության պաշտոնական աջակցությամբ, տեղի կունենա մարտի 21-ից 23-ը ՀՀ Կառավարության Տանը:

Համաձայն իր սոցիալական քաղաքականությանը, ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է նմանատիպ նախագծերի, որոնք նպաստում են երիտասարդների կրթական մակարդակի բարձրացմանը, և արդեն երկու տարի  հովանավորում է «Կրթություն XXI դար» ցուցահանդեսը:

«Կրթություն XXI դար» ցուցահանդեսում ներկայացված են բուհերի ծրագրեր, լեզվական և այլ դասընթացներ դիմորդների համար, ովքեր ցանկանում են սովորել ոչ միայն  Հայաստանում, այլև ՌԴ-ում և այլ երկրներում: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 70 կազմակերպություններ, ընդ որում՝ 15-ից ավելի ՌԴ առաջատար համալսարաններ և ինստիտուտներ: Ցուցահանդեսի շրջանակում Երևանի Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնը կներկայացնի Ռուսաստանի Դաշնության առաջատար բուհերում անվճար ուսուցման ծրագիր, և կանցկացնի ավելի քան երկու հարյուր դիմորդների մրցութային ընտրություն 2018-2019 ուսումնական  տարվա ուսուցման բոլոր մակարդակների համար: Այցելուները  մանրամասն կծանոթանան տարբեր բուհերի ծրագրերին, ընդունելության պայմաններին, կմասնակցեն սեմինարների և քննարկումների` իրենց հուզող կրթական թեմաների վերաբերյալ:

Ցուցահանդեսի այցելուներին հնարավորոթյուն է ընձեռնված հենց տեղում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի ցուցասրահի մոտ, ձևակերպել և ստանալ ուսանողական VISA քարտեր և Mastercard Gold քարտեր երկու տարի անվճար սպասարկումով, ինչպես նաև դիմել վարկային հայտի համար և վայրկյանական ստանալ վարկային որոշումը: Անվճար քարտերը տպագրվում են վայրկյանական՝ այցելուների ներկայությամբ:

vtb-772ՎՏԲՀայաստան Բանկի Գլխավոր տնօրենՏնօրինության Նախագահ Իվան Տելեգին. «Մենք մեծ ուշադրությամբ ենք վերաբերվում այնպիսի նախագծերի անցկացմանը, ինչպիսին է «Կրթություն XXI-րդ դար» ցուցահանդեսը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս երիտասարդներին ոչ միայն ուսումնասիրել կրթական վերջին տեխնոլոգիաների և մշակումների աշխարհը, այլև ծանոթանալ այս կամ այն բուհերի առանձնահատկություններին և առավելություններին, համեմատել դրանք, անել եզրակացություններ և կատարել բուհի ճիշտ ընտրություն: Չէ՞ որ միայն որակյալ կրթությունն է երաշխավորում մրցունակ և բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայությունը ապագայում:

Այս ցուցահանդեսը հատկապես կարևոր է, քանի որ դրա շնորհիվ հարյուրավոր դիմորդներ և ուսանողներ Հայաստանից կստանան անվճար ուսուցման հնարավորություն Ռուսաստանի առաջատար բուհերում, ինչը, իհարկե, կամրապնդի երկու երկրների երիտասարդ սերնդի միջև հարաբերությունները։

Մաղթում ենք բոլոր մասնակիցներին  նորանոր բացահայտումներ և հաջողություններ»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գործընկերության արդյունքը՝ բնակարանամուտ (լուսանկարներ)

Աթոյանների ընտանիքն առաջիններից էր՝ ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագրում ընդգրկվածներից:

Հայաստանը 9 կետով բարելավել է դիրքը միջազգային էներգետիկական վարկանիշում

Հայաստանը բարելավել է դիրքը միջազգային էներգետիկական վարկանիշում՝ «էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ում՝ զբաղեցնելով 43-րդ տեղը

Ինչով է պայմանավորված Յունիբանկի հաջողությունը մանրածախ վարկավորման շուկայում

2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի բանկերի կողմից տրամադրված մանրածախ վարկերի ծավալը գերազանցեց 983.5 մլրդ դրամը