Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է cashback ծառայություն՝ բանկի բոլոր քարտապանների համար 

Վերադարձ լուրերի բաժին

12:25 , 07 Հոկտեմբեր 2016

ՎՏԲ-Հայաստան Բանկը, քարտերով անկանխիկ վճարումների աճի խթանման նպատակով, հայտարարում է նոր ծառայության գործարկման մասին, որի շնորհիվ ամենօրյա գնումների/ծառայությունների դիմաց վճարումները ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով կլինեն ոչ միայն արագ և հարմարավետ, այլև շահավետ:

Սկսած 2016 թ. հոկտեմբերից ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր MasterCard և VISA քարտապանները ստանում են cashback-պարգևատրումներ Cashback N1 առևտրային ցանցում անկանխիկ գործարքների դիմաց (մանրամասան կարող եք տեղեկանալ այս կայքում):

Առևտրային/սպասարկման կետերը, որտեղ ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները կստանան cashback-պարգևատրումներ, ՀՀ ողջ տարածքում թվով մոտ 300-ն են։ Cashback-պաչգևատրումների չափը կազմում է ծախսած գումարի 15.9%-ը։

Cashback-պարգևատրումները կհաշվեգրվեն հաճախորդի քարտային հաշվին մինչև յուրաքանչյուր ամսվա 15-րդ օրը նախորդ ամսվա ընթացքում Cashback N1 ցանցում կատարված անկանխիկ գործարքների համար: Որքան ավելի շատ անկանխիկ վճարումներ եք Դուք իրականացնում, այնքան մեծ գումար է բանկը հաշվեգրում է Ձեր հաշվին:

Ծառայության մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում և զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: