Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է վարկավորման նոր ծրագիր փոքր բիզնեսի հաճախորդների համար

Վերադարձ լուրերի բաժին

12:23 , 28 Հուլիս 2017

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է ՀՀ բանկային շուկայում վարկավորման բացառիկ ծրագիր փոքր բիզնեսի
հաճախորդների համար:

Այսուհետ փոքր բիզնեսի հաճախորդ հանդիսացող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը կունենան
հնարավորություն ստանալու անգրավ վարկեր՝ առանց հաճախորդի գործունեության ֆինանսական մանրակրկիտ
վերլուծության` մինչև 7 մլն. ՀՀ դրամ սկսած 13.9% տոկոսադրույքից։ Վարկ տրամադրելու որոշումը
կայացվում է ընդամենը 8-ից 10 ժամվա ընթացքում հեշտացված ընթացակարգով:

Մասնավորապես, մինչև 1 մլն ՀՀ դրամ վարկերը տրամադրվում են Բանկի պահանջներին համապատասխանող
ընդամենը 1 երաշխավորի առկայությամբ, իսկ 1 մլն ՀՀ դրամը գերազանցող վարկերը` 2 երաշխավորների
առկայությամբ: Վարկերը տրամադրվում են ինչպես բիզնես խնդիրների լուծման (շրջանառվող և հիմնական
միջոցների համալրման), այնպես էլ այլ բանկերում և վարկային կազմակերպություններում առկա վարկային
պարտավորությունների մարման նպատակով:

Ծառայության մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի
մասնաճյուղերում կամ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87
հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկում են MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերի թողարկումը

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկվող բոլոր MasterCard քարտերը կթողարկվեն ոչ կոնտակտային տեխնոլոգիայով:

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս

ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները, ինչի արդյունքում գնաճն աստիճանաբար կավելանա

«ԵԼՔ»-ն առաջարկում է Հայաստանում դեղերի իրացումն ազատել ԱԱՀ-ից

Դա, ըստ նախաձեռնության հեղինակների, կմեղմի դեղերի չափազանց բարձր գները Հայաստանում և կհանգեցնի դեղերի էժանացման։