Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է նոր պրոդուկտ՝ «Սուպեր Քարտ»

Վերադարձ լուրերի բաժին

15:15 , 14 Նոյեմբեր 2017

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է նոր պրոդուկտ «Սուպեր Քարտ»՝ տարեկան զրո տոկոսադրույքով վարկային գծով քարտ:  Հաճախորդը վճարում է միայն վարկի սպասարկման ամսական միջնորդավճար (վարկային սահմանաչափի 1.4%-ը):

Պրոդուկտի գործարկման նպատակն է առավել դյուրին դարձնել և պարզեցնել հաճախորդների վարկային պարտավորությունների մարման գործընթացը՝ չկա անհրաժեշտություն վճարման ենթակա գումարի ամսական հաշվարկի, ճշգրտման: Սուպեր Քարտը ստանալու պահին հաճախորդը ստանում է կոնկրետ գումար, որը ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ:

«Սուպեր Քարտով» գումարի կանխիկացումը ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկի բանկոմատների միջոցով անվճար է:

«Սուպեր Քարտի» հիմնական պայմանները հետևյալն են.

– վարկային գծի առավելագույն ժամկետ՝ մինչև 2 տարի;

– վարկային գծի առավելագույն գումար՝ հաճախորդի եկամտի մինչև վեցապատիկ չափով:

ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկավորման առավելություններն են.

– վարկային գծի ստացման համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ’ անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ);

– վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է Բանկի կողմից առավել սեղմ ժամկետներում՝ առավելագույնը 1 աշխատանքային օր;

– դժբախտ պատահարներից ապահովագրության հնարավորություն:

«Սուպեր Քարտ» պրոդուկտի պայմաններին և սակագներին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սպառողական զամբյուղ. ինչ արժե «յոլա գնալը»՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով

Ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ՝ սպառողական զամբյուղն էժանացել է

Ամենից շատ ամուսնալուծվում են Լոռու մարզում, ամենից քիչ՝ Տավուշում և Կոտայքում

2016 թվականին Հայաստանում գրանցվել է 16294 ամուսնություն, 3648 ամուսնալուծություն

Վիճակագրական «միջադեպի» հետքերով. ինչու է տարբերվում ներմուծման տվյալը

ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Մեդվեդևը չհամաձայնեց Կարեն Կարապետյանի հնչեցրած թվի հետ։