Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ժամկետային ավանդներ՝ ամենամսյա պարբերականությամբ ավանդի տոկոսների ստացման հնարավորությամբ

Վերադարձ լուրերի բաժին

16:20 , 25 Սեպտեմբեր 2017

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է «Շահավետ» և «Պրոգրես» ֆիզիկական անձանց կողմից ժամկետային ավանդների ներգրավում՝ ամենամսյա պարբերականությամբ տոկոսների վճարման հնարավորությամբ, տարեկան հետևյալ տոկոսադրույքներով.

• ՀՀ դրամ՝ 8.25%
• ԱՄՆ դոլար՝2.4 %
• Եվրո՝ 0.95%
• Ռուբլի՝ 4.5 %

Կուտակված տոկոսագումարները հաշվեգրվում են ավանդատուի հաշվին յուրաքանչյուր ամիս (30 օրացուցային օր պարբերականությամբ):

Ավանդները կարող են ձևակերպվել ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից առավելագույնը 730 օր ժամկետով:

Տոկոսագումարը հաճախորդի ցանկությամբ կարող է հաշվեգրվել նաև MasterCard և Visa միջազգային վճարային համակարգերի պլաստիկ քարտերին, որոնք Բանկը ավանդատուներին տրամադրում է որպես նվեր և առանց քարտի սպասարկման ամսական միջնորդավճարի՝ ավանդի գործողության ողջ ժամկետի ընթացքում:

«Շահավետ» և «Պրոգրես» ավանդների պայմանների մասին ավելի մանրամասն տեղեկատվութոյւն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղային ցանցում, www.vtb.am կայքում կամ զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

UCOM-ն ահազանգում է. ՀԾԿՀ-ն անհավասար պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին

«Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել

Հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների արժեքային և բնաիրային չափերը. ՊԵԿ

2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: