Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է բարելավված պայմաններ հիփոթեքային վարկերի համար

Վերադարձ լուրերի բաժին

15:17 , 12 Դեկտեմբեր 2017

Հաշվի առնելով հիփոթեքային շուկայի զարգացման տենդենցները և հաճախորդների կարիքները, ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ, որը թույլ է տալիս հաճախորդներին ձեռք բերել անշարժ գույք ընդամենը 3% կանխավճարով: Նշված պրոդուկտը գործում է ինչպես երկրորդային շուկայի, այնպես էլ կառուցապատողից ձեռք բերվող նույնիսկ անավարտ շինարարության փուլում գտնվող անշարժ գույքի համար:

Նոր հաստատված պրոդուկտի շրջանակներում նվազեցվել են նաև հիփոթեքային վարկավորման այլ պրոդուկտների տոկոսադրույքները, և հաճախորդները կարող են ստանալ հիփոթեքային վարկեր՝ սկսած 10.5% տոկոսադրույքով (“Բնակարան երիտասարդներին” ծրագրով՝ սկսած 4.5%-ից): Նաև ավելացվել են վարկավորման գումարները՝ մինչև 80 մլն ՀՀ դրամ:

Հիփոթեքը տրամադրելու մասին որոշումը Բանկը կայացնում է հնարավորինս սեղմ ժամկետում՝ 2 աշխատանքային օր, իսկ վարկ ստանալու հայտի դիտարկման համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ:
Վարկի գործողության ողջ ընթացքում Բանկի կողմից իրականացվում է գույքի ապահովագրություն և վարկառուի անձնական ապահովագրություն:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հիփոթեքային վարկավորման պայմանների և սակագների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Համաշխարհային առևտրի ծավալի վերականգնումը դանդաղել է

ՀՀ ԿԲ 2019 թ․ առաջին կիսամյակի ֆինանսակայն կայունության հաշվետվության համաձայն՝ 2019 թ. առաջին կիսամյակի ընթացքում հիմնական ապրանքային շուկաներում ընդհանուր առմամբ շարունակվել է գների նվազման` նախորդ տարեվերջին արձանագրված միտումը։

Լիդիանը դատական հայց է ներկայացրել Էրիկ Գրիգորյանի ղեկավարած նախարարության դեմ

Ընկերությունը պահանջում է անվավեր ճանաչել շրջակա միջավայրի նախարարության որոշումներից մեկը, որով գերատեսչությունը մերժել է Դարբ գետից 40 լ/վ ջրօգտագործման թույլտվության դիմումը։

Visa and Georgia’s TBC-backed neobank – Space announce strategic partnership

Visa, the world’s leader in digital payments, and Space, the first fully digital bank in Georgia, today announced they have signed a partnership agreement to jointly develop innovative banking services and expand digital banking footprints in new geographies.