Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր վարկային պրոդուկտ ուսումնական նպատակների համար

Վերադարձ լուրերի բաժին

17:03 , 17 Մայիս 2018

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է և ընդլայնել է ուսանողական վարկերի պայմանները: Այսուհետ կրթական վարկ կարելի է ստանալ ոչ միայն ԲՈւՀ-երի, այլ նաև վճարովի դպրոցների աշակերտների ուսման վարձերը վճարելու նպատակով: Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջինը շուկայում հնարավորություն է ընձեռում ստանալ վարկ նաև տարբեր ուսուցողական դասընթացների վարձերի վճարման նպատակով:

Կրթական նպատակներով բարելավված վարկը չունի կոնկրետ ուսումնական հաստատությունների ցանկով սահմանափակումներ և տրամադրվում է հետևյալ հաստատություններում սովորողների համար.

– տեղական ուսումնական հաստատություններ

– միջազգային ուսումնական հաստատություններ

– միջազգային ուսումնական հաստատությունների մասնաճյուղեր

– տարբեր ուսումնական դասընթացներ:

Նոր վարկատեսակի գլխավոր առավելություններից մեկն այն է, որ վարկը ստանալու համար չի պահանջվում երաշխավորություն:

Վարկի հիմնական պայմաններ.

– Տոկոսադրույք՝ սկսած 15%-ից*

– Վարկի առավելագույն ժամկետ՝ մինչև 5 տարի

– Վարկի առավելագույն գումար՝ ուսման վարձի գումարի 100% չափով, բայց ոչ ավելի, քան 5 մլն ՀՀ դրամ

– Վարկային հաշվի սպասարկման միջնորդավճարներ՝ նախատեսված չեն

– Վարկի մարման եղանակ (ըստ հաճախորդի ընտրության)՝ կամ վարկի գումարի ամսական հավասարաչափ մարում, կամ միայն տոկոսագումարի մարում ուսման ժամկետի ընթացքում, իսկ դրանից հետո՝ վարկի գումարի հավասարաչափ ամսական մարում (տոկոս և հիմնական պարտք):

Հայտի դիտարկումը և վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում: Վարկը ստանալու համար կարող են դիմել ինչպես ուսանողի/աշակերտի ծնողները, այնպես ել Բանկի պահնջներին համապատասխանող ուսանողները:

Ավելի մանրամասն տեղեկություններ վարկերի տրամադրման պայմանների վերաբերյալ ստանալու համար կարելի է այցելել ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղեր, Բանկի պաշտոնական կայքը՝ www.vtb.am կամ զանգահարել Բանկի միասնական Տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

*Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ սկսած 17.5% – ից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արխանգելսկից Հայաստան ուղիղ չվերթ կբացվի

Երեւան-Արխանգելսկ-Երեւան ավիաչվերթը բացվել է դեռ 2010 թվականի մարտին, սակայն մի քանի ամիս գործելուց հետո փակվել է:

Կոնվերս Բանկը էապես բարելավել է ավտովարկավորման պայմանները

Ակցիայի շրջանակներում Կոնվերս Բանկը բավականին պարզեցրել է վարկավորման ընթացքը՝ ավտովարկավորումը հասանելի դարձնելով առավել մեծ թվով հաճախորդների:

Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ է, սակայն նա դեռ չի ստորագրել այն

«Չեմ կարող վարչապետի փոխարեն ասել, բայց իր մոտ է դիմումը, հենց ստորագրվեց, անմիջապես կիմանաք»։