Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է միաժամանակ cash-in և ռեսայքլինգի ֆունկցիաներով առաջին բանկոմատները

Վերադարձ լուրերի բաժին

17:58 , 07 Ապրիլ 2018

ՎՏԲ-Հայաստան Բանկն, առաջարկելով իր հաճախորդներին ժամանակակից և տեխնոլոգիական պրոդուկտներ և ծառայություններ, շահագործման է հանձնել միաժամանակ քարտային հաշվի համալրման և մուտքագրված գումարի հետագա օգտագործման հնարավորությամբ օժտված առաջին բանկոմատները:

Նոր բանկոմատները թույլ են տալիս ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր քարտապաններին ոչ միայն ստանալ դրամական միջոցներ իրենց քարտերից, կատարել վճարումներ, դրամական փոխանցումներ և այլն, այլ նաև ակնթարթորեն անվճար համալրել քարտը կանխիկ գումարով:

Cash-in բանկոմատի առավելությունները.

– Արագություն՝ դրամական միջոցները անմիջապես մուտքագրվում են քարտին;

– Հարմարավետություն՝ մեկ գործարքի ընթացքում կարելի մուտքագրել միաժամանակ մինչև 90 թղթադրամ (ոչ թէ մեկ առ մեկ, այլ կապոցով), ընդ որում տարբեր արժեքների թղթադրամներ, ինչը համալրման գործընթացը դարձնում է առավել հարմարավետ և արագ:

Բանկոմատները հագեցած են նոր հնարավորությամբ` տրամադրում են կանխիկ գումար հաճախորդներին ավելի վաղ այլ հաճախորդների կողմից մուտքագրված միջոցների հաշվին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2018 թ. Ամերիաբանկն առաջատար դիրքում է եղել ֆակտորինգային գործառնությունների ծավալով

Ամերիաբանկը 2018 թ. արդյունքներով առաջատարն է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով: Հաշվետու տարում Բանկի պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով և տարեվերջին կազմել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամ: Ներկայում ֆակտորիգի պորտֆելն արդեն գերազանցում է 12 մլրդ ՀՀ դրամը: Ֆակտորինգը, որպես կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիք, ակտիվորեն կիրառվում է Ամերիաբանկի կողմից, որի արդյունքում Բանկի ֆակտորինգի […]

Յունիբանկը հայտարարում է 5% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին

Յունիբանկը թողարկում է դոլարային արժեկտրոնային նոր պարտատոմսեր 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով, առաջարկելով բարձր եկամտաբերություն` 5% տարեկան: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 դոլար, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 47 մասնաճյուղերից մեկում: Տեղաբաշխման ժամկետը սահմանված է մինչև 20.05.2019թ.-ը: «Մենք արդեն հաջողությամբ տեղաբաշխել […]

Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Կառավարությունը մարտի 21-ի նիստում ընդունել է որոշում, որով «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝ ծրագրի շրջանակում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ […]