Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է հատուկ առաջարկ՝ ոսկու գրավով վարկեր ունեցող հաճախորդների համար

Վերադարձ լուրերի բաժին

13:31 , 21 Հուլիս 2018

ՎՏԲ-Հայաստան Բանկը, շարունակելով հաճախորդներին լավագույն պայմաններով վարկերի տրամադրման ռազմավարությունը, առաջարկում է ոսկու գրավադրմամբ վարկեր ցածր տոկոսադրույքներով և ավելացված սահմանաչափով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է հատուկ առաջարկ այն հաճախորդների համար, ովքեր իրենց ոսկու գրավադրմամբ վարկերը այլ բանկերից և վարկային կազմակերպություններից կտեղափոխեն ՎՏԲ-Հայաստան Բանկ: Տեղափոխելով այլ բանկերում կամ վարկային կազմակերպություններում առկա ոսկու գրավադրմամբ վարկերը ՎՏԲ-Հայաստան Բանկ` հաճախորդները կկարողանան ոչ միայն նվազեցնել իրենց վարկային բեռը վարկի տոկոսադրույքի նվազման արդյունքում, այլ նաև հնարավորություն կունենան ստանալ գրավի գնահատման արժեքից մինչև 30% ավել վարկի գումար:

Բանկն իր հաճախորդներին հնարավորություն է տալիս ձևակերպել ոսկու գրավադրմամբ վարկեր շահավետ պայմաններով `սկսած տարեկան 0% -ից *: Վարկի մարման ժամկետը մինչև 5 տարի է, ընդ որում` վարկի մարման եղանակը ընտրում է հաճախորդն իր հայեցողությամբ, իսկ վարկի գումարը կազմում է մինչև 3,000,000 ՀՀ դրամ (համարժեք ԱՄՆ դոլար):

ՎՏԲ-Հայաստան Բանկում ոսկու գրավադրմամբ վարկեր ձևակերպելիս` հաճախորդները կօգտվեն նաև հետևյալ առավելություններից`

– վարկի տրամադրման որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում,

– վարկի ձևակերպումը իրականացվում է տեղում և տևում է ընդամենը մի քանի րոպե,

– վարկի ստացման համար հաճախորդը պետք է ներկայացնի փաստաթղթերի նվազագույն փաթեթ `անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ):

Էֆֆեկտիվ տարեկան տոկոսադրույք – սկսած 15.5%

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: