Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Վերադարձ լուրերի բաժին

16:09 , 24 Սեպտեմբեր 2018

ՎՏԲ Հայաստան Բանկը, նպատակ ունենալով խթանել անկանխիկ վճարումների ծավալի աճը, ինչպես նաև հաշվի առնելով ինտերնետային գնումների օրեցօր պահանջարկը, իր մասնավոր ձեռնակատեր, իրավաբանական և ֆիզիկական անձ հաճախորդների համար մեկնարկում է ինտերնետ էկվայրինգի՝ համացանցի խանութներում անկանխիկ վճարումների ծառայություն: Այն հնարավորություն է ընձեռում հայաստանյան ձեռնարկատերերին իրականացնել էլեկտրոնային առևտուր ոչ միայն Հայաստանի տարածքում, այլ նաև արտասահմանում` խթանելով հայկական արտադրության ապրանքների զարգացումն ու տարածումը ողջ աշխարհում:

Ինտերնետ էկվայրինգի ծառայությունը, բացի այն, որ խնայում է գնորդների ժամանակը և հանդիսանում է հարմարավետ եղանակ՝ գնումներ կատարելու համար, ունի հետևյալ առավելությունները.

• էլեկտրոնային վճարման հնարավորություն տեղական և միջազգային ՝ ArCa, VISA և Mastercard քարտերով,

• էլեկտրոնային վճարումների առցանց ընդունման անվտանգության 3D Secure համակարգ, որը բացառում է զեղծարարության հնարավորությունը ինչպես քարտապանների, այնպես էլ ինտերնետային խանութների սեփականատերերի համար,

• գործարքների չեղարկման պարզ և արագ գործընթաց

• անհատական մոտեցում յուրաքանչյուր կազմակերպությանը

• էլեկտրոնային վճարումների առցանց ընդունման հնարավորություն ինչպես կայքերի, այնպես էլ բջջային հավելվածների միջոցով

Ինտերնետ էկվայրինգի օգտագործումը խանութների սեփականտերերին հնրավորություն կընձեռի՝

• ավելացնել եկամուտը՝ առցանց գնումներ նախընտրող նոր հաճախորդ-քարտապանների ներգրավման արդյունքում;

• ավելացնել վաճառքների ծավալը, հնարավորություն ընձեռելով գնորդներին անմիջապես իրականցնել ապրանք գնելու ցանկությունը, վճարելով դրա դիմաց բանկային քարտով (“Իմպուլսիվ գնում”);

• ընդլայնել նպատակային լսարանի ծավալը՝ վճարում կարելի է կատարել աշխարհի ցանկացած կետից,

• նվազեցնել ծախսերը, որոնք կապված են կանխիկ դրամական միջոցների մշակման հետ. ընկերության ծախսերը համացանցում կատարվող գործարքների դեպքում ավելի քիչ են, քան տարածքների վարձակալման, խանութներում աշխատողների աշխատանքի վարձատրության, ինկասացիայի և այլն ծախսերը:

Ձեր հաճախորդները կստանան.

• ցանկացած ժամանակ ցանկացած վայրում, որտեղ հասանելի է համացանցը, գնումներ կատարելու հարմարավետություն;

• հաշված րոպեների ընթացքում նախընտրած ապրանքի կամ ծառայության գնման հնարավորություն:

Վիճակագրության համաձայն.

• խանութի ընտրության հնարավորության դեպքում, առավելություն է տրվում այն խանութին, որի հետ ավելի հարմար է իրականցնել հաշվարկ;

• վիճակագրորեն ամրագրված է, որ ցանկացած էկվայրինգ մեծացնում է գնումների ընդհանուր չափը, երբեմն մեկ երրորդ չափով, հատկապես, եթե ձեռք է բերվում մի քանի էժան կամ հարակից ապրանք:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կառավարության ծրագրի տեքստի քննարկման արդյունքում այդպես էլ չմեջբերվեց նրա թերևս ամենակարևոր հատվածը, որտեղ ասվում է՝ Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է»,- Նիկոլ Փաշինյան:

«Կառավարության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի իր բաժինը»,- վարչապետ

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած ծրագրի իրագործման հարցում կառավարության ունեցած պատասխանատվության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի ու պատասխանատվության իր բաժինը: b4b.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին փետրվարի 14-ին ԱԺ առաջին նստաշրջանի հերթական նիստում կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում հայտարարել է ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերջին 3 օրվա քննարկումները համարում եմ խիստ հաջողված, որովհետև իրականում տեղի ունեցավ շատ լուրջ […]

ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը

82 պատգամավոր քվեարկել է կողմ, 37-ը՝ դեմ: