Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է ավանդների գծով գործարքների և վարկային պարտավորությունների մարումների վերաբերյալ SMS-ծանուցումների ծառայություն

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

12:38 , 10 Հունվար 2017

ՎՏԲ-Հայաստան Բանկը, իր հաճախորդների կողմից իրականացվող գործառնությունների հուսալիությունն ապահովելու,ինչպես նաև ավանդների գծով գործարքների և վարկային պարտավորությունների առաջիկա մարումների մասին հաճախորդներին ժամանակին ծանուցելու նպատակով, գործարկեց նոր՝անվճար SMS-ծանուցումների ծառայություն:

SMS-ծանուցումների միջոցով Բանկի հաճախորդները այսուհետ իրական ժամանակի ռեժիմում կարող են ստանալ տեղեկատվություն հետևյալ ուղղություններով.
• ավանդների գծով գործարքներ՝ Բանկի ավանդատուները ավանդներ ձևակերպելիս, վաղաժամկետ լուծման կամ ժամկետի լրանալուց ավանդների փակման դեպքում,ավանդների գումարները հանելիս, ավանդի գրավով վարկեր ձևակերպելիս կստանան Բանկից գործարքը հաստատող SMS-ծանուցում, դրանով իսկ բարձրացնելով ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ գործարքների հուսալիությունը:

• վարկերի մարում՝ հաճախորդների հարմարավետության և վարկերի առաջիկա վճարումների ժամանակին մարման նպատակով, հաճախորդները տեղեկացվում են մարման ժամկետի մասին, ինչպես նաև այն մասին, որ վարկը կարող է ժամկետանց ճանաչվել, ինչը թույլ կտախուսափելու վարկերի տեխնիկական ժամկետանցման իրավիճակներից:
SMS-ծանուցումներ ծառայությունը տրամադրվում է անվճար:

Ծառայության մասին մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում,ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով.

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետպատվերի շրջանակում սրտի ստենտավորման գինը կնվազի մինչև 700 000 դրամ

Առողջապահության նախարարի կարծիքով՝ 2018-ի հունվար-փետրվար ամիսներին արդեն կգործի նոր գին:

«Բուհերին խնդրել ենք ուսման վարձերը չբարձրացնել». Լևոն Մկրտչյան

Հայաստանում այս տարի դիմորդների թիվը նվազել է 1500-ով։ Լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարն այդ ամենը մեկնաբանել է կրթության ոլորտում փոփոխություններով

Ադրբեջանական խնձորի ներկրման դեպքով հարուցվել է քրգործ. ՊԵԿ-ը չարաշահումներ է թույլ տվել

Պետական եկամուտների կոմիտեն տեղական շուկայի տարբեր վաճառակետերում իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ