Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է նոր՝ «Պուշկին» մասնաճյուղ

Վերադարձ լուրերի բաժին

14:37 , 18 Դեկտեմբեր 2017

Հաճախորդների սպասարկման առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով` ՎՏԲ-Հայաստան Բանկի Նալբանդյան 46 հասցեում գտնվող մասնաճյուղը 18.12.2017թ.-ից գործելու է նոր ավելի ընդարձակ տարածքում՝ Պուշկինի 3/1 հասցեում (ներկայիս մասնաճյուղից ընդամենը 100մ հեռավորության վրա):

Նոր ժամանակակից և ընդարձակ «Պուշկին» մասնաճյուղում Բանկի հաճախորդները կօգտվեն ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների ողջ շարքից. ավանդային և վարկային պրոդուկտների ձևակերպում, հաշիվների համալրում, դրամական փոխանցումների, կոմունալ վճարումների իրականացում, Բանկի աշխատակիցների խորհրդատվություն և այլն: «Պուշկին» մասնաճյուղում հաճախորդները հնարավորություն ունեն նաև անվտանգ պահելու իրենց արժեքավոր իրերը դեպոզիտային պահատուփերում` արձակուրդների, ճանապարհորդությունների ընթացքում և այլն:

«Պուշկին» մասնաճյուղը կլինի ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջին մասնաճյուղը, որը կունենա հաճախորդների ինքնասպասարկման շուրջօրյա գոտի, որը համալրված է բանկոմատով և վճարային տերմինալով, ինչը թույլ կտա հաճախորդներին 24/7 ռեժիմում իրականացնել կանխիկացման և բանկային/քարտային հաշիվների, ավանդների համալրման, վարկերի մարման, կոմունալ և այլ ծառայությունների վճարումների գործարքներ:

Մասնաճյուղի աշխատանքի ռեժիմ. երկ.-ուրբ., 9:15-17:30:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Այս պաին հիմքեր չկան նոր փորձաքննության համար»,- Վլադիմիր Կարապետյանը՝ նախագահականում վարչապետի ասածի մասին

«Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան դադարեցնելու համար, ինքը չի ասել, որ պետք է շահագործվի: Այս պահին հիմքեր չկան նոր փորձաքննության համար»,- ասաց Կարապետյանը:

Վարչապետն Ամուլսարի հանքի հետ կապված քննարկում է անցկացրել

Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամները, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչները, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ:

Դավիթ Անանյանը պատասխանել է ընդդիմախոսներին

Տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյան հոդված է հրապարակել ՀՀ պետական բյուջեի եւ տնտեսության զարգացման մասին։