Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է ավտովարկավորման կենտրոն Հայաստանի կենտրոնական ավտոշուկայի տարածքում

Վերադարձ լուրերի բաժին

18:06 , 18 Դեկտեմբեր 2020

ՎՏԲ-Հայաստան Բանկը սպասարկման որակի և հաճախորդների հարմարավետության բարելավման նպատակով մշակել է երկրորդային շուկայից ավտոմեքենաների ձեռք բերման համար ավտովարկավորման նոր ձևաչափ, որի հիմնական առավելությունն է հաճախորդների ժամանակի խնայողությունը:

Երևան քաղաքում ՝ Նուբարաշենի խճուղի 1 հասցեում գտնվող կենտրոնական ավտոշուկայի տարածքում, ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է մասնագիտացված Ավտովարկավորման կենտրոն, որը միավորում է օգտագործված մեքենաների՝ վարկով ձեռք բերման հետ կապված բոլոր ծառայություններն ու պրոդուկտները:

Ավտովարկավորման կենտրոնը նախատեսում է յուրաքանչյուր հաճախորդի խորհրդատվություն և անհատական մոտեցում: Հաճախորդը ընտրում է իր հավանած ավտոմեքենան և, չհեռանալով ավտոշուկայից, ներկայացնում է վարկային հայտ Ավտովարկավորման կենտրոնում, որը դիտարկվում է տեղում: Վարկի տրամադրման վերաբերյալ նախնական որոշումը կայացվում է 1,5 աշխատանքային օրվա ընթացքում: ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից տեղում անվճար իրականացվում է դժբախտ պատահարներից վարկառուի ապահովագրություն և ձեռք բերված ավտոմեքենայի ապահովագրություն (ԿԱՍԿՈ):

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտագործված մեքենաների վարկավորում ընդամենը 20% կանխավճարով, 500 հազարից մինչև 16 մլն ՀՀ դրամի չափով՝ 1-5 տարի մարման ժամկետով։ Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է` 12,5% -ից մինչև 14,5% (տարեկան փաստացի տոկոսադրույքը`18.5% -24%):

Ավտովարկավորման կենտրոնի աշխատանքային օրերն ու ժամերը հարմարեցված են ավտոշուկա այցելող հաճախորդների հարմարավետությանը։ Հենց այդ պատճառով սահմանված են աշխատանքային ժամեր՝ աշխատանքային օրերին `ժամը 10: 00-ից 17:00 (բացի չորեքշաբթի օրվանից), շաբաթ և կիրակի օրերին`8: 30-ից մինչև 17:00-ն:

Երկրորդական շուկայից օգտագործված ավտոմեքենաների ձեռք բերման վարկերը տրամադրվում են այն անձանց, ովքեր հանդիսանում են ՀՀ ռեզիդենտ, ունեն մշտական գրանցում կամ փաստացի բնակության վայր:

Երկրորդական շուկայից ավտոմեքենաների ձեռք բերման ավտովարկերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում:  Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարին:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: