Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները մինչև 10%

Վերադարձ լուրերի բաժին

14:22 , 26 Հունիս 2018

Հունիսի 26-ից ՎՏԲ-Հայաստան Բանկն իր ավանդատուների համար պայմանների և եկամտաբերության առավելագույնս բարելավման նպատակով հայտարարում է ավանդների տոկոսադրույքի մինչև 10%-ի բարձրացման մասին՝ ՀՀ դրամով 1 տարի ժամկետով ներդրվող ավանդերի համար:
Այսպիսով, Բանկը ստեղծել է առավել բարենպաստ պայմաններ խնայողությունները հուսալի ու շահավետ պահպանելու և ավելացնելու համար: Արդեն հիմա հաճախորդները կարող են սկսել կուտակել ուսման վարձի, ամանորյա հանգստի համար և այլն, իսկ Բանկն, իր հերթին, կավելացնի հաճախորդների միջոցները տոկոսների վճարման տեսքով:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի ավանդների լայն շարք.

– բարձր եկամտաբերությամբ, բայց առանց համալրումների և ելքարումների հնարավորության

– համալրումների հնարավորությամբ

– համալրումների և ելքագրումների հնարավորությամբ

– երկարաժամկետ ավանդ «Մանկություն»

– ավանդ «Սոցիալական» հատուկ կենսաթոշակային տարիքի ավանդատուների համար

Ավանդի ձևակերպումը Բանկում տևում է մինչև 5 րոպե, որի համար կարելի է նախապես հերթագրվել նախընտրելի մասնաճյուղում ցանկալի ժամի և, այցելելով մասնաճյուղ, անմիջապես իրականացնել գործարքը:

Հետագայում ավանդի համալրման համար անհրաժեշտություն չկա այցելելու Բանկի մասնաճյուղեր, քանի որ համալրուները կարելի է իրականացնել ավելի քան 2000 TelCell և EasyPay վճարային տերմինալների միջոցով, որոնք հավասարաչափ տեղաբաշխված են Երևանում և մարզերում:

Հաճախորդների համար առավելագույն հարմարավետություն ապահովելու համար Բանկում առկա է ևս մեկ գործիք՝ պարբերական վճարման հանձնարարական, որը ձևակերպելով հաճախորդը հնարավորություն է ստանում առանց լրացուցիչ գործողություններ կատարելու աշխատավարձ ստանալիս ուղղորդել միջոցների մի մասը ավանդի համալրմանը:

Բացի անմիջապես Բանկի հուսալիության փաստից, ավանդի հուսալիությունն ապահովում է նաև «Ավանդների երաշխավորման հիմնադրամը», որը մինչև 100% երաշխավորում է մինչև 10 մլն ՀՀ դրամով և 5 մլն դրամ արտարժույթով ավանդները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2018 թ. Ամերիաբանկն առաջատար դիրքում է եղել ֆակտորինգային գործառնությունների ծավալով

Ամերիաբանկը 2018 թ. արդյունքներով առաջատարն է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով: Հաշվետու տարում Բանկի պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով և տարեվերջին կազմել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամ: Ներկայում ֆակտորիգի պորտֆելն արդեն գերազանցում է 12 մլրդ ՀՀ դրամը: Ֆակտորինգը, որպես կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիք, ակտիվորեն կիրառվում է Ամերիաբանկի կողմից, որի արդյունքում Բանկի ֆակտորինգի […]

Յունիբանկը հայտարարում է 5% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին

Յունիբանկը թողարկում է դոլարային արժեկտրոնային նոր պարտատոմսեր 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով, առաջարկելով բարձր եկամտաբերություն` 5% տարեկան: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 դոլար, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 47 մասնաճյուղերից մեկում: Տեղաբաշխման ժամկետը սահմանված է մինչև 20.05.2019թ.-ը: «Մենք արդեն հաջողությամբ տեղաբաշխել […]

Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Կառավարությունը մարտի 21-ի նիստում ընդունել է որոշում, որով «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝ ծրագրի շրջանակում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ […]