Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է ավանդների պայմանները Խնայողությունների համաշխարհային օրվան ընդառաջ

Վերադարձ լուրերի բաժին

18:00 , 30 Հոկտեմբեր 2018

Ամեն տարի Խնայողությունների համաշխարհային օրվան՝ հոկտեմբերի 31-ին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ավանդների պայմանների բարելավման մասին, դրանով իսկ մոտիվացնելով հաճախորդներին խնայել և ստանալ խնայողությունների եկամուտները:

Այս անգամ Բանկը ոչ միայն բարձրացնում է տոկոսադրույքները, այլ նաև նվազեցնում է ավանդների ձևակերպման համար նվազագույն շեմը, ինչպես նաև տրամադրում է հատուկ նվերներ իր ավանդատու-հաճախորդներին:

2018թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը ներառյալ, ձևակերպելով «Շահավետ» և «Պրոգրեսիվ» ավանդները ՎՏԲ-Հայաստան Բանկում սկսած 10.000 ՀՀ դրամից՝ 365 օր ժամկետով, հաճախորդները կստանան հատուկ՝ 10%-ով բարձրացված տոկոսադրույք: 300.000 ՀՀ դրամ և ավելի գումարով ավանդ ներդնելիս հաճախորդները կստանան նվեր Բանկի կողմից:.
ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդների ներդրման հիմնական պայմաններ

• ավանդի ձևակերպման հնարավորություն տարիքային բոլոր խմբերի համար՝ երեխայից մինչև թոշակառու,

• ցանկացած ժամկետով՝ 1-ի ամսից մինչև 15 տարի,

• հաճախորդի ցանկությամբ տոկոսագումարների ստացման հնարավորություն՝ ժամկետի սկզբում, ամսական պարբերականությամբ կամ ժամկետի վերջում,

• տոկոսագումարները անմիջապես ավանդի ձևակերպման պահին ստանալու հնարավորություն՝ համաձայն Բանկում գործող տոկոսադրույքների,

• ավանդի գումարի անսահմանափակ քանակությամբ մուտքագրումների և ելքագրումների հնարավորություն,

• ավանդի վաղաժամկետ դադարեցման հնարավորություն՝ տոկոսագումարների մասնակի պահպանմամբ:

• Բանկը տրամադրում է անվճար Mastercard քարտ ավանդի գործողության ողջ ժամանակահատվածի համար:

Վաղը, 31.10.2018 թ., ՎՏԲ-Հայաստան Բանկը կմասնակցի Խնայողությունների համաշխարհային օրվան նվիրված ցուցահանդեսին, որը տեղի կունենա Մարիոթ հյուրանոցում ժամը 12:15-15:00: ՎՏԲ-Հայաստան Բանկը հրավիրում է իր հաճախորդներին այցելել ցուցահանդեսը, որտեղ նրանց են սպասում են նվերներ ու անակնկալներ:

Խնայողությունների համաշխարհային օրվան ընդառաջ հատուկ պայմաններով ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդների ձևակերպման մասին մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական www.vtb.am կայքում, Բանկի մասնաճյուղերում և Տեղեկատվական կենտրոնի 87-87 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: