Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Վերադարձ լուրերի բաժին

16:41 , 07 Օգոստոս 2020

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է որոշ սպառողական վարկերի վարկավորման պայմանները։ Բանկը վերջին տարիների ընթացքում առաջատար է ֆիզիկական անձանց սպառողական վարկավորման պորտֆելի ծավալներով և մտադիր է պահպանել իր առանցքային դիրքերը՝ առաջարկելով պրոդուկտների լայն շրջանակ հաճախորդների բոլոր սեգմենտների համար։

Հաճախորդների կարիքներն առավելապես բավարարելու նպատակով, հատկապես երկրում հայտարարված արտակարգ դրության ժամանակաշրջանում, Բանկը նվազեցրել է ոչ միայն առանց գույքի գրավադրման սպառողական վարկերի տոկոսադրույքը 1%-ով, այլ նաև վարկի տրամադրման և ամսական սպասարկման վճարները։

Արդյունքում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում սպառողական վարկ կարելի է ձևակերպել տարեկան 12%-ից մինչև 18,6% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք` 14,5% – 24%), 100 հազար ՀՀ դրամից մինչև աշխատավարձի 12-ապատիկի չափով, 6 ամսից մինչև 5 տարի մարման ժամկետով:

Բարելավվել են նաև ոսկյա իրերի գրավադրմամբ սպառողական վարկերի տրամադրման պայմանները։ Մասնավորապես, նվազեցվել է վարկի սպասարկման ամսական վճարը։ Այսպիսով, հաճախորդները կարող են օգտվել ոսկյա իրերի գրավադրմամբ սպառողական վարկերից՝ գրավի գնահատված արժեքի մինչև 150% գումարի չափով՝ տարեկան 1%-ից մինչև 13,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք` 16,5% – 24%), 80 օրից մինչև 5 տարի մարման ժամկետով:

Սպառողական վարկավորման համար, բացի նշված պայմաններից, գործում են նաև այլ միջնորդավճարներ։ Առավել մանրամասն տեղեկատվություն սպառողական վարկերի պայմանների և սակագների մասին կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում  կամ զանգահարելով Բանկի կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին

Արման Խոջոյանն Արարատի մարզում հետևել է մթերման գործընթացին:

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

Կառավարությունը արտոնություն է տրամադրել դիմակներ արտադրող ընկերությանը

Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է բժշկական եռաշերտ դիմակների արտադրության համար: