Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջատար է Հայաստանի բանկային համակարգում՝ բանկոմատների և մասնաճյուղերի քանակով

Վերադարձ լուրերի բաժին

00:06 , 18 Հունվար 2020

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է 2019 թվականի արդյունքները, համաձայն որոնց ՀՀ տարածքում բանկոմատների և մասնաճյուղերի քանակով Բանկը զբաղեցնում է առաջին տեղը:
2019 թվականի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների ընդհանուր քանակը հասել է 188-ի, որոնցից 88-ը տեղադրված են Երևանում, 100-ը` ՀՀ մարզերում: Այսօր նաև բացվեց նոր բանկոմատ MegaMall Armenia-ի տարածքում:

Բանկը շարունակում է պահպանել նաև առաջատար դիրքեր մասնաճյուղերի քանակով` ՀՀ ողջ տարածքում: Այս պահին մասնաճյուղերի քանակն է՝ 72. 27-ը՝ Երևանում, 45-ը` մարզերում:
Բանկոմատներից 31-ը, բացի հիմնական գործառույթներից, հագեցած են միաժամանակ Cash-in և Recycling գործառույթներով՝ հաճախորդներին հնարավորություն տալով ոչ միայն կանխիկացնել գումարներ բանկային քարտից, կատարել կոմունալ վճարումներ, քարտից քարտ փոխանցումներ և այլն, այլև անվճար օնլայն ռեժիմում համալրել իրենց քարտերը կանխիկ դրամով: Այսօր ՀՀ տարածքում՝ Երևանում և Հայաստանի մարզերում, գործում են ՎՏԲ-Հայաստան Բանկի թվով 30 ինքնասպասարկման գոտիներ՝ հաճախորդներին հասանելի շուրջօրյա և ամեն օր:

ՎՏԲ-Հայաստան Բանկի ինքնասպասարկման գոտիները բանկոմատներից բացի հագեցած են նաև վճարային տերմինալներով, որոնք հնարավորություն են տալիս վճարումներ կատարել ավելի քան 300 ծառայությունների դիմաց: Արդյունքում, ՎՏԲ-Հայաստան Բանկի 24/7 ինքնասպասարկման գոտիները հաճախորդներին հնարավորություն են տալիս կատարել բանկային գործառնությունների հիմնական մասը առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու և առանց Բանկի գործառնական ժամերով սահմանափակվելու անհրաժեշտության: Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի Cash-in բանկոմատները շատ հարմար են և առավելագույնս հեշտացնում են բանկային գործարքներ կատարելու գործընթացը:

Cash-in բանկոմատների օգնությամբ կարելի է.
• անվճար գումարներ մուտքագրել քարտերին ` օնլայն ռեժիմում,
• ակնթարթորեն հասանելիություն ստանալ քարտին մուտքագրված գումարին և կատարել տարատեսակ վճարումներ,
• քարտին գումար մուտքագրելիս թղթադրամները ներմուծել ոչ թե մեկական՝ այլ փաթեթով,
• փոփոխել քարտի PIN-ծածկագիրը,
• կատարել քարտից քարտ փոխանցումներ,
• ստանալ քարտային հաշվի մինի քաղվածք,
• վճարել կոմունալ ծառայությունների դիմաց:

2020 թվականին Բանկը նախատեսում է ընդլայնել ինչպես մասնաճյուղային ցանցը` բացելով նոր մասնաճյուղեր ՀՀ որոշ մարզերում, այնպես էլ` բանկոմատների քանակը, ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը լուծարում է «Հայկական միրգ» ընկերությունը

ՀՀ կառավարությունն այն հիմնել էր 2011 թ.՝ ծրագրի իրականացման համար: 2016 թ.-ից այն չի գործել:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ամենամեծ տնտեսական աճն անցած տասնամյակում

Վիճակագրական կոմիտեի տվյալի համաձայն՝ 2019 թ. արձանագրվել է 7,6 տոկոս տնտեսական աճ: Թե որ ոլորտներում է եղել աճ, իմացեք՝ բացելով հոդվածը:

«Լիդիանին» տրվել է ջրօգտագործման թույլտվություն

Ամուլսարի ճանապարհների շրջափակումը շարունակվում է: