Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան բանկը ԱՁ-ներին և իրավաբանական անձանց տրամադրում է վարկային արձակուրդ

Վերադարձ լուրերի բաժին

17:34 , 21 Մարտ 2020

ՎՏԲ-Հայաստան բանկն ԱՁ-ներին և իրավաբանական անձանց վարկային արձակուրդ տրամադրելու մասին տարածել է հաղորդագրություն, որում ասված է.

Հարգելի Հաճախորդներ,

ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց, ում վարկային պարտավորությունները չեն գերազանցում 7 մլն. ՀՀ դրամը (պայմանագրային սկզբնական գումարը) և գրավով ապահովված չեն, առաջարկում է 2 ամիս ժամկետով հետաձգել (մայր գումարի, տոկոսագումարների, սպասարկման վճարների) մարումները։ Արտոնությունը վերաբերում է ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային վարկերին։
Մենք հստակ գիտակցում ենք, թե ինչքան կարևոր է այս որոշումը փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար:
Բոլոր նշված վարկերի հերթական մարումները կարող են կատարվել մայիսի 17-ից հետո (համաձայն յուրաքանչյուր վարկի մարման ժամանակացույցով սահմանված օրվան, առանց վարկի մարման ժամանակացույցի փոփոխության), ինչը ուշացում չի համարվի, հետևաբար՝ ուշացման համար տույժ և տուգանք չի հաշվարկվի)։ Մարտի 17-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում հաճախորդի կողմից չվճարված պարտավորությունների (մայր գումարի, տոկոսագումարների, սպասարկման գումարների) մարումները պետք է կատարվեն մինչև սույն թվականի հոկտեմբերի 17-ն ներառյալ: Ընդ որում, մինչև հոկտեմբերի 17-ը հաճախորդները կարող են դիմել Բանկ, նշված վարկային պարտավորությունների վերակառուցման համար (մարումների գրաֆիկի փոփոխություն):

Բոլոր այն վարկերի համար, որոնք ըստ վարկի մարման ժամանակացույցի ենթակա են վերջնական/ամբողջական մարման սույն թվականի մարտի 17-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում, դրանց վերջնական/ամբողջական մարումը (մայր գումարի, տոկոսագումարների, սպասարկման գումարների) չկատարելու դեպքում վարկառուն հնարավորություն կստանա մարելու վարկի գծով Բանկի հանդեպ վճարման ենթակա պարտավորությունը մինչև սույն թվականի հուլիսի 17-ը, ինչը ուշացում չի համարվի (հետևաբար՝ տույժ և տուգանք չի հաշվարկվի)։

Բոլոր մնացած վարկառուների համար ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստ է ցուցաբերել անհատական մոտեցում՝ հաճախորդից ստացված մարումների հետաձգման դիմումի հիման վրա: Դիմումները կարող են ներկայացվել առցանց կամ Կոնտակտային կենտրոնի միջոցով՝ 87-87 հեռախոսահամարով:
Այնուամենայնիվ, բոլոր այն վարկառուները, ովքեր շարունակում են ստանալ եկամուտներ և հնարավորություն ունեն կատարելու իրենց վարկային վճարումները մարտի 17-ից մայիսի 17-ը ընկած ժամանակահատվածում, հորդորում ենք կատարել վճարումներն ըստ սկզբնական մարման ժամանակացույցի՝ հետագայում ամսական ընդհանուր մարման ենթակա գումարի ավելացումից զերծ մնալու համար։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Բանկի Կոնտակտային կետրոն՝ 87-87 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի պաշտոնական կայք www.vtb.am հասցեով։
Ձեր,
ՎՏԲ-Հայաստան Բանկ
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնում հայաստանյան թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների

Եռօրյա փառատոնն անցավ տոնական մթնոլորտում, հայկական հյուրասիրության լավագույն ավանդույթների համաձայն:

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա: