Invalid username or password
2017 թ. մարտի 1-ից 3-ը ՀՀ կրթության նախարարության պաշտոնական աջակցությամբ ՀՀ Կառավարության Տանը տեղի է ունենում “Ինտեր Էքսպո ” ցուցահանդեսային ընկերության և Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի կողմից կազմակերպված “Կրթություն XXI-րդ դար” միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է “ՎՏԲ-Հայաստան Բանկ”ՓԲԸ-ն:
Կրթական ոլորտին աջակցությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի և ընդհանուր առմամբ ՎՏԲ Խմբի սոցիալական գործունեության անբաժանելի մասն է: Իր գործունեության ընթացքում Բանկը մշտապես աջակցություն է ցուցաբերում կրթական հաստատություններին, նախագծերին ու ծրագրերին։
Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 70 կազմակերպություններ, որոնց թվում է ավելի քան 10 բարձրագույն կրթության հաստատություն ՌԴ-ից:
Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնը Երևանում կներկայացնի ՌԴ առաջատար բուհերում անվճար ուսուցման ծրագրեր և կանցկացնի ավելի քան երկու հարյուր դիմորդների մրցութային ընտրություն 2017-2018 ուսումնական տարում ուսուցման բոլոր աստիճանների համար:
Բուհերի ներկայացուցիչները կծանոթացնեն ցուցահանդեսի այցելուներին ընդունելության կանոնների, ուսուցման արտոնությունների հետ, ինչպես նաև լրացուցիչ կրթություն ստանալու հնարավորությանը՝լեզուների դպրոցներում պարապմունքներ, միասնական քննություններին նախապատրաստական դասեր և կրթական ծրագրեր արտասահմանում։Բացի այդ, կկազմակերպվեն սեմինարներ և կլոր սեղաններ՝կրթության վերաբերյալ հարցերով:
Դիտումներ 2121
Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։
Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ:
Առաջիկայում հիմնադրամը հանրությանը կներկայացնի 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը: